Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Մարտի 1-ի բացահայտման մասին հայտարարելը հասարակությանը հաճոյանալու քարոզչություն է. իրավապաշտպան

Օրերս մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին լրագրողի հարցին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չհերքեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, սակայն ճշտող, մասնավորեցնող հարցին, թե արդյո՞ք Ժիրայր Սեֆիլյանը և այլք քաղաքական հայացքների համար են այժմ անազատության մեջ, այդպես էլ հստակ չպատասխանեց:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց. «Ես ողջունում եմ, որ Ս. Օհանյանը ընդունել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ցավոք, Հայաստանում ոչ բոլոր քաղաքական ուժերն են ընդունում դա, խոսքս վերաբերում է ոչ իշխանական ուժերին»:

Իրավապաշտպանի կարծիքով՝ եթե Հայաստանում բոլոր ոչ իշխանական ուժերն ընդունեին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ապա քաղբանտարկյալներն այդ ճնշման տակ և նաև միջազգային ճնշման տակ արդեն ազատ արձակված կլիենին: Իսկ Հայաստանում բացի իրավապաշտպան մի քանի կառույցներից և շատ քիչ քաղաքական ուժերից, մյուսները չեն խոսում քաղբանտարկյալների մասին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Վոլոդյա Ավետիսյանին Սեյրան Օհանյանն այն ժամանակ քաղաքական բանտարկյալ չի համարել, նշելով, որ նա ձերբակալվել է խարդախության համար, Ա. Իշխանյանը նշեց, որ եթե Ս. Օհանյանը ընդուներ, որ Վ. Ավետիսյանը քաղբանտարկյալ է, նրան կհեռացնեին աշխատանքից: Նրա խոսքով՝ ոչ ժողովրդավարական երկրում հնարավոր չէ ընդունել, որ քաղբանտարկյալներ կան, և մնալ պաշտոնի:

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ իշխանություն ունեցողը խոսի այն մասին, որ իրենց երկրում կան քաղբանտարկյալներ, եթե որևէ պաշտոնյա դա ընդունի, պետք է հրաժարական տա, իսկ Հայաստանում հրաժարականի մշակույթ գոյություն չունի, մեզ մոտ հրաժարականները կուլուարային խոսակցություներ են, երբ որ իշխանությունները ստպիպում են հրաժարական տալ:

Հայաստանի բոլոր իշխանություն ունեցող քաղաքական ուժերը չեն ընդունում, որ իրենց ժամանակ եղել են քաղբանտարկյալներ, իսկ հետո հանկարծ խոսում են նրանց մասին»,- նշեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ս. Օհանյանը խոստացել է բացահայտել Մարտի 1-ի իրադարձությունները, Ա. Իշխանյանը նշեց, որ իրականում քննություն չի կատարվել, և Ս. Օհանյանի մեղսակցությունը Մարտի 1-ի դեպքերին, ենթադրությունների ոլորտից է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում