Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայկական ողբերգության թույլ մխիթարություն

Առաջիկա խորհրդարանի ընտրությանը Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը հակակշիռների առավելագույնս երաշխավորված մեխանիզմների ձևավորումն է, որպեսզի իրադարձությունների որևէ զարգացման պարագայում խորհրդարանը իր համար լինի միարժեք կառավարելի և անակնկալներ չմատուցի վարչապետի 2018 թվականի ընտրության ժամանակ:

ՀՀԿ համար բացարձակ մեծամասնություն ապահովելու հավակնությունը, թերևս, պայմանավորվում է հենց դրանով, որովհետև ինչքան էլ Սերժ Սարգսյանը վստահի Գագիկ Ծառուկյանին, կամ որքան էլ վստահ լինի, որ այդ կուսակցությունն իր բռի մեջ է, և որքան էլ որ նույն վստահությունն ունենա Ռոբերտ Քոչարյանի կամ Հովիկ Աբրահամյանի հարցում, միևնույն է` նա չի կարող անվերապահ հավատալ նրանց: Սերժ Սարգսյանն, անկասկած, լավ է պատկերացնում, որ հնարավորության դեպքում թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Հովիկ Աբրահամյանը կարող են բարեկամանալ, ասենք, Սեյրան Օհանյանի, Սամվել Բաբայանի և Վարդան Օսկանյանի հետ, եթե տեսնեն այդ բարեկամության շնորհիվ իշխանության գալու հնարավորություն: Առայժմ չեն տեսնում, որովհետև առայժմ նկատելի է, որ այդ բարեկամությունից ավելի շատ ուրիշներն են շահելու: Բայց դժվար է ասել, թե ինչ կլինի մի քանի ամիս հետո, ասենք` 2018 թվականի աշնանը կամ ձմռանը: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը պետք է բացարձակ մեծամասնություն ապահովի ՀՀԿ-ի համար, որ նոր միայն հետո կարողանա հանգիստ նստել և Ծառուկյանին ընտրության տարբերակներ առաջարկել հետխորհրդարանական իշխանության բաժանման գործընթացում:

Սերժ Սարգսյանը հայտնվել կամ իրեն դրել է է մի իրավիճակում, որ ոչ միայն հաճախորդներին և գործընկերներին չի վստահում, այլ հարց է առաջանում, իսկ ՀՀԿ-ին վստահո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը: Որ ՀՀԿ-ն այսօր միատարր ուժ չէ և վերածվել է միմյանց խանդող, նախանձող, միմյանց հանդեպ անգամ ատելությամբ լցված տարաբնույթ խմբերի հավաքատեղիի` ակնհայտ է բոլորի համար: Եվ թերևս ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանն այնքան էլ լավ չի կառավարում այդ ամբողջությունը և ստիպված է անընդհատ գնալ տարաբնույթ փոխզիջումների, ինչի շնորհիվ էլ նախագահության չորս տարվա ընթացքում Սարգսյանն այդպես էլ աչքի չընկավ նախագահական վարքի կոնցեպտուալությամբ և առավելապես ապավինեց ոչինչ չասող գեղեցկակազմ ելույթներին:

Նորմալ երկրներում, այդ ամենն օրակարգից դուրս հարցեր են, որովհետև նորմալ երկրներում քաղաքական սուբյեկտները որևէ երաշխիքներ փնտրում են հանրության շրջանում և աշխատում, որոնողական աշխատանքը կազմակերպում են այդ վեկտորով: Բայց Հայաստանում դա նույնիսկ քննարկելու հարց չէ: Հայաստանում հասարակությունն առավելապես մանիպուլյացիաների օբյեկտ է, և թեև զգալի խմբեր հասկացել են այդ իրողությունն ու այսօր գործնական ու հաջող պայքար են մղում դրա դեմ, այնուհանդերձ այդ ամենը դեռ հեռու է ցանկալի մակարդակից և գրեթե չունի ընթացիկ գործընթացի վրա էապես ազդելու շանս: Այդպիսի պայմաններում, Սերժ Սարգսյանի միակ երաշխիքը մնում է արտաքին աջակցությունը: Այսինքն` փաստացի, Հայաստանում չի կարող ձևավորվել խորհրդարանական մի որևէ կոնֆիգուրացիա, որը չպարունակի Սերժ Սարգսյանի դեմ շրջվելու հնարավորություն, պոտենցիալ, վտանգ: Եվ թերևս դա շատ լավ են հասկացել արտաքին աջակցության կենտրոնները, ինչով էլ գուցե պայմանավորվում է նրանց աննախադեպ հետաքրքրությունը ընտրական գործընթացի նկատմամբ, քանի որ նրանք գիտակցում են, որ ընթացիկ գործընթացում Սերժ Սարգսյանն ամենից շատ ունի իրենց կարիքն ու չունի գրեթե ոչ մի այլ ելք:

Այստեղ, իհարկե, բարեբախտությունն այն է, որ աշխարհաքաղաքական ներկայիս գործընթացների տրամաբանությունը ներդաշնակել է այդ կենտրոնների և Հայաստանի Հանրապետության շահը, այլապես պետական ողբերգությունն, իհարկե, անխուսափելի է, երբ տեղի է ունենում համապետական ընտրություն, որի վրա ամենամեծ ազդեցություն ունեն արտաքին կենտրոնները, ոչ թե ներքին գործընթացների մասնակից սուբյեկտները: Թեև շահերի ներդաշնակումը տվյալ դեպքում շատ թույլ մխիթարություն է, որովհետև ընտրությամբ ոչինչ ոչ միայն չի ավարտվում, այլ նաև նոր է միայն սկսվում, և այստեղ Հայաստանը բախվելու է այդ շահը սպասարկելու խնդրին, որը այն որակով, ինչով Հայաստանը գնում է դեպի խորհրդարանի ընտրություն, պետության համար գրեթե անլուծելի է դարձնում այդ խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում