Աֆղանստանում ավտոբուսի և ավտոցիստերնի բախման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 30 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը երկրի արևելյան Գազնի նահանգում:
Մանրամասներ չեն հաղորդվում: