«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ (Ստամբուլի Կուլտուր համալսարան) Ալի Բայրամօղլուն:
-Եթե հետ նայենք ֆուտբոլային դիվանագիտությանը, Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին գործընթացին, ըստ Ձեզ, որո՞նք են դրա դասերը և ո՞րն է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի հասնելու հիմնական խոչընդոտը: Թուրքիան անընդհատ շեշտում է, որ Ղարաբաղյան հարցն է խոչընդոտում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առաջընթացը:
-Չենք կարող ասել, որ միայն ղարաբաղյան հարցն է խոչընդոտում: Պետք է խոսել նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, ազգայնականության հիմքի վրա այս հարաբերություները շատ կարևոր են: Ոչ մի իշխանություն ռիսկի տակ չի դնի Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները:
Երկրորդ հարցը, բնականաբար Ցեղասպանության հարցն է, այդտեղ էլ փակուղու մեջ ենք, երկկողմանի փակուղի է դա ավելի շատ:
Իհարկե առանց նախապայմանների սահմանի բացումը հավանական տարբերակ էր, բայց վերջին զարգացումները, վերջին բախումները և մի քիչ էլ Էրդողանի կեցվածքի փոփոխությունը տարավ նրան, որ հարցն ամբողջությամբ փակուղի մտավ…
Շատ իրատեսական չէ մտածել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին առանց այս ամեն ինչը հաշվի առնելու: Ժողովրդավարական պայմաններ կարող են լինել, Թուրքիայում կարող է իշխանության գալ ձախակողմյան դեմոկրատ ուժ, որը արևելյան ճնշումներին կարող է դեմ դուրս գալ և ասել, որ պետք է հաշտվենք այս ամեն ինչի հետ: Միայն այդ դեպքում գուցե փոփոխություն կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում: