Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Հաղթանակած երկրի պարտությունը

Հարավային Կովկասը ներկայումս գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների մի փուլում, որտեղ կան երկու` առաջին հայացքից իրարամերժ հրամայականներ: Մի կողմից անհրաժեշտ է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղությունն ու կայունությունը, մյուս կողմից` հարկավոր է, որ այն չլինի ճահճային կամ գերեզմանային և կրի, այսպես ասած, պրոդուկտիվ բնույթ, այսինքն` Հարավային Կովկասը լինի աշխարհաքաղաքական խաղաղ և կայուն մոդելավորումների մի տարածաշրջան: Եվ այդ հարցում Հայաստանի դերը բավական մեծ է, նկատի ունենալով այն, որ Հայաստանը նույնիսկ ապրիլյան պատերազմի համեստ կորուստներից հետո մնում է տարածաշրջանի միակ հաղթանակած պետությունը: Այսինքն` Հայաստանը միակ պետությունն է, որը գոնե մի առումով լուծել է իր առաջ դրած ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկը: Վրաստանն ու Ադրբեջանն, օրինակ, ամենևին չզիջելով Հայաստանին իրենց պայմաններով և նույնիսկ գերազանցելով թե՛ աշխարհագրական դիրքի, թե՛ ռեսուրսների առումով, չեն կարողացել լուծել այդօրինակ հարցեր:

Վրաստանն ու Ադրբեջանը տանուլ են տվել իրենց պատերազմները: Իրավիճակը փոքր-ինչ շտկելու փորձ է արել Վրաստանը` իրականացնելով ներքին բարեփոխումներ, այդուհանդերձ այդ բարեփոխումների որակը, ծավալն ու տեմպը ամենևին բավարար չեն ռազմա-քաղաքական արդյունավետության տեսանկյունից բարձր գնահատականի արժանանալու և հուսալի ու վստահելի երկարաժամկետ գործընկերության «պատիվ» ձեռք բերելու համար: Հայաստանը, բարեբախտաբար, ռազմավարական և ռազմաքաղաքական իմաստով տարածաշրջանի միակ հաղթած պետությունն է, և այն, որ Վրաստանն ու Ադրբեջանը, խոշոր հաշվով, տանուլ են տվել, Հայաստանին օգնում է որոշակիորեն ապահովագրվել այն կորուստներից, որոնք կարող էին լինել հաղթանակից հետո պետական շինարարության ընթացքում թույլ տրված բացթողումների հետևանքով: Այդ բացթողումները առավել մեծ կորուստներ էին ենթադրում Հայաստանի համար, ու դրանից հնարավոր է եղել խուսափել ոչ թե մեր, այլ Վրաստանի և Ադրբեջանի «շնորհիվ»:

Այդ տեսանկյունից, պոտենցիալի իմաստով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում դիտվել առաջատար պետություն, միևնույն ժամանակ Հայաստանի իշխանական դասը շարունակում է համառորեն խուսափել այդ դիտարկումից բխող առաքելությունը հանձն առնելուց և իրականացնելու քաղաքական կամք դրսևորելուց: Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների տիրոջ և վասալի նմանվող ներկա մակարդակը հենց դրա վկայությունն է, քանի որ Հայաստանը հարաբերությունների օրակարգին տուրք տալով, հրաժարում է սեփական իրավունքից և պատասխանատվությունից: Դա ամենևին չի նպաստում Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մոդելավորման տարածաշրջան վերածելու համաշխարհային գործընթացին, ինչը առաջին հերթին վտանգի տակ է դնում Հայաստանին, քանի որ Հայաստանն է այդ գործում ամենամեծ պոտենցիալ կրող երկիրը, և հետևաբար գործի տապալման կամ ձգձգման համար պատասխանատվությունն էլ Արևմուտքը դնելու է Հայաստանի վրա: Ի վերջո, պատահական չէ, որ ռազմավարական իմաստով, Հարավային Կովկասի պետություններից Հայաստանն է, որ արժանանում է Արևմուտքի կայուն և հետևողական աջակցությանը: Իսկ ի՞նչ է պահանջվում Հայաստանից:

Իշխանությունը լավ է հասկացել, որ Հայաստանից պահանջվում է նախաձեռնողականություն: Պարզապես, դատելով դրա օրինակներից, ըստ էության վատ է հասկացել, թե ինչ է նախաձեռնողականությունը: Հայաստանից ներկայումս պահանջվում է պետական շահի հստակ ձևակերպում թե՛ ներքին՝ հանրային-քաղաքական, թե՛ արտաքին առումով: Այսինքն` ամենաառաջին քայլը, որ Հայաստանը պետք է անի ստեղծված իրավիճակում, դա սեփական ազգային ու պետական շահի հստակ ձևակերպումն ու աշխարհին դրա մատուցումն է. ինչ է ուզում Հայաստանը` որպես հասարակություն, որպես պետություն, որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ, միջազգային իրավունքի կրող ինքնիշխան պետություն: Այդ հարցերը Հայաստանում ներկայումս ակնհայտորեն չունեն հստակ պատասխան: Հանրային, քաղաքական և պետական մակարդակով հստակ ձևակերպված և բանաձևվված չէ Հայաստանի պետական շահը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, իսկ հասարակական-քաղաքական դաշտը նախընտրական այս հանգրվանում մեծ մասամբ զբաղված է ամեն ինչով, բացի այդ շահի ձևակերպումից: Իշխանությունն էլ բացարձակապես շահագրգռված չէ դրա վերաբերյալ հանրային և քաղաքական դիսկուրսի առաջացմամբ, որովհետև դա կարող է հանգեցնել նրան, որ շահը ձևակերպելուց հետո հասարակությունը ռենտգենային էֆեկտով արձանագրի, թե որքան հեռու է այդ շահից իշխող դասը: Իսկ առանց դրա ձևակերպման` իշխող դասը ստանում է պետական շահ հասկացության վրա քարոզչական մանիպուլյացիաներ անելու հնարավորություն:

Ահա այդ ամենից խուսափելու համար էլ մատուցվում են զանազան մասշտաբի բլեֆ-խորամանկություններ, որոնց տերն իրականում Հայաստանը չէ, որովհետև Հայաստանը չգիտի, թե ինչին է ինքը ցանկանում տեր լինել, իսկ ինչին՝ ոչ: Չի բացառվում իհարկե, որ իշխանությունն ինքը չափազանց լրջորեն է վերաբերվում իր իսկ մատուցած այդ բլեֆ-խորամանկություններին` համարելով, որ դա իսկապես լուրջ քաղաքականություն է և Հայաստանը դարձնում է գլոբալ խաղի կարևոր մասնակից: Բայց դա առավել վտանգավոր է, որովհետև առավել սպառնալից հեռանկար է պարունակում այն իշխանության գործողությունը, որը հավատացած է սեփական ճշմարտացիության մեջ և չի էլ փորձում այն ենթարկել հասարակական ինդիկատորի չափմանը: Այդպիսի «անսխալական» իշխանությունը քայլ առ քայլ զիջում է երկրի ինքնիշխանությունը, սպառում հնարավորությունները` անսխալականության, անփոխարինելիության և լիարժեքության բարձունքից չնկատելով անգամ այդ վտանգավոր ընթացքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում