Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

«Եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու». Զեյթունում պարտքը չվերադարձնելու համար մոտ ընկերը սպանել է ընկերոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Տարոն Գալուստովի գործի դատական քննությունը:

25-ամյա Տարոն Գալուստովը մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը՝ Լևոն Բունիաթյանը, Տարոնի տարեկիցն է եղել: Նրանք, ըստ մեղադրանքի, միմյանց ճանաչել են նույն կալանավայրում գտնվելու ժամանակից: Ազատություն դուրս գալով՝ շարունակել են շփվել:

Լևոնը Տարոնից մեծ գումար է վերցրել՝ խոստանալով, որ Ռուսաստանում գտնվող ընկերը այդ գումարը բիզնեսի մեջ պիտի դնի ու կարճ ժամանակում վերադարձնի:

Տարոն Գալուստովը ոսկեղեն է դրել գրավատուն, ոսկե զարդերը գնահատվել են 23 հազար դոլար: Ադ գումարը Տարոնը տվել է Լևոնին, պայմանավորվել են, որ վերջինիս ընկերը կվերադարձնի 25 հազար դոլար: Սակայն Լևոնը Տարոնին սկզբում վերադարձրել է 6 հազար դոլար, հետո այդ գումարը հետ է վերցրել՝ ամբողջ գումարը մի քանի օր հետո վերադարձնելու պայմանով ու այլևս ոչ մի գումար Տարոնին  չի տվել…

Տարոնը վիրավորվել է՝ հասկանալով, որ Լևոնը խաբել է իրեն:

Ըստ Տարոնի՝ Լևոնը նույնիսկ բացեիբաց ասել է, թե ոչ մի գումար չի վերադարձնելու, իսկ դեպքին նախորդող ժամերին հայտնել է, թե մեկ այլ ընկերոջ հետ պատրաստվում է մեկնել Ռուսաստան…

Ըստ Տարոնի՝ Լևոնը նաև սպառնացել է, ինքը վտանգ է զգացել իր կյանքի համար, քանի որ Լևոնը ցուցադրել է գոտկատեղի հետին մասում գտնվող ատրճանակը…

2014 թվականի հոկտեմբերի 11-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Տարոնն ու Լևոնը նստել են Արթուր Ե.-ի կողմից որպես տաքսի վարած «Օպել Աստրա» մեքենան:

Տարոնը նստել է մեքենայի հետևի նստատեղին, Լևոնը՝ վարորդի կողքին:

Քաղաքի կենտրոնից գնացել են Զեյթուն: Երբ հասել են Պարույր Սևակի փողոցում գտնվող դպրոցի մոտ, Տարոն Գալուստովը անսպասելիորեն առջևում նստած Լևոնի գոտկատեղից հանել է ատրճանակը, կրակել է Լևոնի ձախ քունքի շրջանին ու սպանել է նրան:

Այնուհետև ահաբեկված վարորդից պահանջել է մեքենան վարել Քանաքեռի զորամասի մոտով անցնող երկաթգծի մոտ: Այնտեղ Տարոնը Լևոնի մարմինը հանել, գցել է երկաթգծի մոտ, մի կրակոց էլ արձակել է արդեն մահացած տուժածի ծոծրակին ու նույն տաքսիով հեռացել է:

Վաղ առավոտյան դիակը հայտնաբերել են զորամասում աշխատողներն ու ծառայողները, ահազանգել են ոստիկանություն:

Տարոն Գալուստովը դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, կամովին ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է կատարածը:

Գալուստովի նախկին դատվածությունը՝ 2008 թվականին նա դատվել էր կողոպուտի համար, արդեն մարված է: Նա ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:

Դատական վիճաբանությունների փուլն էր:

Մեղադրող դատախազ Ա. Մնացականյանը հանդես եկավ մեղադրական ճառով:

Նա հաստատված համարեց Տարոնի մեղքը դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և միջնորդեց նրան դատապարտել 12 տարի ազատազրկման:

Ըստ մեղադրողի՝ կամովին ներկայանալը Տարոնի դեպքում չի կարող պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք համարվել, որովհետև ոստիկանություն ներկայանալու պահին՝ դեպքի հաջորդ օրը, նրա նկատմամբ արդեն հայտարարված էր հետախուզում:

Չնայած Տարոնը հայտնել է, թե տաքսու մեջ Լևոնի հետ վիճել է գումարի վերաբերյալ, Լևոնը սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր հետ ու ասել է, թե գումար չի վերադարձնելու, բայց դատարանում հարցաքննված տաքսու վարորդը նշել է, որ ուղևորների միջև մեքենայի մեջ վեճ չի նկատել…

Դատախազը նշեց, որ Լևոնի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, ճիշտ է, բայց նրա արարքը բարձր հանրային վտանգավորություն ունի:

Պաշտպանական ճառում Տարոն Գալուստովի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Սարդարյանը նշեց, որ դատարանը պետք է հաշվի առնի տուժող Լևոնի գործողությունների հակաօրինականությունն ու հակաբարոյականությունը, որոնք հանգեցրել են սպանության կատարմանը:

Պաշտպանն ասաց, թե Լևոնը Տարոնին խնդրել է գումար հայթայթել, որ ուղարկի ՌԴ-ում բիզնեսով զբաղվող ընկերոջը: Նա ասել է, թե ընկերը 20 օր հետո ուղարկված գումարի կրկնակին կարող է վերադարձնել:

Տարոնը հայթայթել է ոսկե զարդեր, դրանք գրավադրել ու 23 հազար դոլար է տվել Լևոնին: Վերջինս սկզբում վերադարձրել  է վեց հազար դոլար, հետո այդ գումարը հետ է վերցրել՝ ամբողջը վերադարձնելու պայմանով, և այլևս ոչ մի գումար չի վերադարձրել:

Պաշտպան Կ. Սարդարյանը նշեց, որ տուժողի գործողություններին քրեաիրավական գնահատական չի տրվել, բայց ըստ էության՝ նա խարդախությամբ հափշտակել է Տարոնի հայթայթած ոսկե զարդերի դիմաց տրված մեծ գումարը:

Դեպքի օրը Տարոնը հանդիպել է Լևոնին, խոսել է պարտքի վերադարձման մասին: Լևոնն ասել է, թե կարող է և չվերադարձնել: Նա Տարոնին ցուցադրել է գոտկատեղում պահած ատրճանակը: Նրանց միջև, ըստ Տարոնի, վեճ ու քաշքշուկ է առաջացել:

Նրանք տաքսի են նստել գիշերվա ժամը 1-ի սահմաններում: Լևոնը, նստելով վարորդի կողքին, տվել է Տարոնի տան հասցեն, մինչդեռ ինքն ավելի մոտ էր ապրում, ըստ տրամաբանության՝ սկզբում իր հասցեն պիտի ասեր ու սկզբում ինքը պիտի իջներ:

Տարոնը չի առարկել, բայց սկսել է վախենալ՝ մտածելով, որ Լևոնը ցանկանում է սպանել իրեն ու փախչել Ռուսաստան: Տարոնը գիտեր, որ Լևոնը նախորդ անգամ դատապարտվել էր «բիտայով» մարդ խփելու, ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:

Լևոնը մեքենայի մեջ էլ Տարոնին ասել է, որ ոչ մի գումար չի պատրաստվում վերադարձնել ու սպառնացել է: Եթե տաքսու վարորդը վեճ կամ քաշքշուկ չի նկատել, դա դեռ չի նշանակում, որ վեճ ու քաշքշուկ չեն եղել՝ ասաց պաշտպանը: Վարորդը դատարանում ասել է, որ իր ուշադրությունը ճանապարհին էր կենտրոնացած, ինքը չի հետևել ուղևորների գործողություններին ու խոսակցությանը:

Տարոնը հետևից ձեռքը գցել, Լևոնի գոտկատեղի հետին մասում գտնվող ատրճանակը հանել ու մեկ անգամ կրակել է Լևոնի քունքին:

Կրակոցից հետո Տարոնը, տաքսու վարորդի ցուցմունքով, սկսել է լաց լինել, նա անմիջապես զղջացել է կատարածի համար: Փաստորեն նա սպանությունը կատարել է տուժողի՛ զենքով:

Ինքը գտնվելով սթրեսի մեջ՝ Տարոնը հանգստացրել է սթրեսային վիճակի մեջ ընկած վարորդին, ասել է, որ նրան չի սպանելու, բացատրել է, որ եթե ինքը Լևոնին չսպաներ, Լևոնն էր իրեն սպանելու…

Երբ նա դիակը իջեցրել է մեքենայից, ոչ թե «ստուգողական» կրակոց է արձակել արդեն մահացածի վրա, այլ կրակել է զայրույթից ու անզորությունից… Առաջին կրակոցը տուժողի քունքին էր, նա տեղում մահացել էր, նրա վրա ստուգողական կրակոց արձակելու կարիք չկար…

Տարոնը տաքսու վարորդին ասել է՝ կարող ես գնալ ոստիկանություն, ես էլ եմ հանձնվելու… Նա տաքսու վարորդին է տվել սպանվածի ժամացույցը: Վարորդը ժամացույցը հանձնել է նախաքննական մարմնին: Նա գիշերով լվացել էր արյունոտ մեքենան՝ կասկածելի դարձնելով իր վարքագիծը: Մի գիշերվա մեջ վարորդի մազերը սպիտակել էին, նա հիվանդացել է շաքարային դիաբետով: Եթե Տարոնը կամովին ոստիկանություն չգնար ու չխոստովաներ կատարածը, տաքսու վարորդը երկար ժամանակ կմնար կասկածի տակ, միգուցե նրան դիտարկեին որպես հանցակից…

Տարոն Գալուստովը ոստիկանություն է գնացել կամովին՝ դեպքից ընդամենը մեկ օր անց: Պաշտպանը նշեց, որ Տարոնն անմիջապես չի գնացել ոստիկանություն՝ ծանր հոգեվիճակի պատճառով: Նա չէր կարող իմանալ, որ իր նկատմամբ արդեն հետախուզում է հայտարարվել: Նա պարզապես ներկայացել ու ասել է, որ ինքն է սպանությունը կատարողը, նա աջակցել է հանցագործության բացահայտմանը:

Պաշտպանը նշեց, որ Տարոնը դեպքի պահին ուրիշ ելք չի տեսել՝ քան իրեն խաբած ու սպառնալիքներ տվող անձին նրա իսկ զենքով սպանելը:

Պաշտպան Կ. Սարդարյանը միջնորդեց հաշվի առնել տուժողի գործողությունների հակաօրինականությունն ու հակաբարոյականությունը, Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածն ու մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակել: Մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատիժը 8 տարի ազատազրկումն է:

Տարոն Գալուստովն իր պաշտպանական ճառում ասաց, որ ցավում է կատարվածի համար. «Ես չէի ուզի… մեղքը լիովին ընդունում եմ…»:

Տարոնն ասաց, թե դեպքի օրը ինքը գնացել է Խանջյանի վրա գտնվող ոստիկանության վարչություն, սակայն ռիսկ չի արել ներս մտնել: Հաջորդ օրն է ուժ գտել ներկայանալու…

Տարոն Գալուստովը խնդրեց իր նկատմամբ մեղմ վարվել:

Դատարանը Տարոն Գալուստովին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտեց 10 տարի ազատազրկման:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում