Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են

Ամենաբողոքական ձայները կուղղվեն «Ելք»-ին, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համար դժվար է լինելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

– Պարոն Հակոբյան, արդեն հայտնի է, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Փաստորեն մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ ով ՀՀԿ ու ՀՅԴ չէ՝ ուզած-չուզած համարում ենք ընդդիմություն։ Ոչ իշխանական հատվածը բավականին խայտաբղետ է, ընդ որում՝ ոչ միայն ներքաղաքական տիրույթում, այլև արտաքին քաղաքականության առումով։ Թեպետ որպես թիրախ ընտրելու են Հանրապետական կուսակցությանը, բայց իրական պայքար են տանելու իրար մեջ։

– Ո՞վ կլինի ամենաընդդիմադիրը իմաստով։

– Այո՛, որպեսզի ընդդիմադիր ընտրազանգվածը կողմնորոշվի դեպի իրենց կողմ։ Այսինքն՝ պայքարը գնալու է  ընդդիմադիր դաշտում իրենց տեղը գրավելու համար։ Չնայած սահմանված է, որ մեկ երրորդը պետք է լինի ընդդիմությունը, բայց դա ռեզինից չէ, ուստի պայքարելու են իրար մեջ, ու բավականին կոշտ պայքար կգնա։ Քանի որ ընդդիմադիր համարվող ուժերի մեծ մասը բավականին խոցելի տեղեր ունի, մասնավորապես՝ հետագծի առումով՝ գրեթե բոլորը իշխանության մաս են եղել, մեկը՝ շատ վաղուց, մեկը՝ վերջերս, ուստի բավականին լուրջ կոմպրոմատներ կաշխատեն իրենց դեմ։ Թեպետ ֆորմալ առումով իշխանության դեմ են պայքարելու, բայց իրականում պայքարը գնալու է ընդդիմադիր տեղերի համար։

– Իսկ ամենաբողոքական հատվածի ձայները ո՞ր քաղաքական ուժին կուղղվեն։

– Ամենաբողոքական հատվածը կարող ենք մի քանի մասի բաժանել։ Իմ կանխատեսմամբ՝ ամենաարմատական դաշտը  գրավելու է «Ելքը», ուստի այդ ձայները հենց այդ դաշինքին կուղղվեն։ Այսինքն՝  բողոքական ընտրազանգվածի արմատական հատվածը իր ձայները կտա «Ելք»-ին։ Նաև կրթական որոշակի ցենզ ունեցող հատվածը ձայները կտա «Ելք»-ին, այն ամենաբալանսավորված դաշինքն է։ Բայց պետք է հաշվի առնենք, որ բողոքական ընտրազանգվածի մի մասն էլ իր ձայները կտա «Ծառուկյան» դաշինքին, մանավանդ այն զանգվածը, որը սոցիալապես առավել անապահով է և սովորաբար հույսը դնում է բարեգործական միջոցառումների վրա։

– Իսկ չի՞ ազդի այն հանգամանքը, որ այդ դաշինքում տեղ գտան ՀՀԿ-ից նեղացածներն ու դուրս մնացածները։

– Իհարկե, կազդի այդ հանգամանքը։ Պարզապես կա սոցիալապես անապահով մի խավ, որն իր ձայները կտա Ծառուկյանին՝ հաշվի չառնելով ձեր նշած հանգամանքը։ Այսինքն՝ այնպիսի հատված, որոնց համար ընտրությունը տոն է՝ «Տոներն են մոտենում» սկզբունքով։

– «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքն ի՞նչ հնարավորություն ունի։ Այս դաշինքը ձևավորվեց վերջին պահին, և դրա մաս են կազմում գործիչներ, որոնց նախկին գործունեությունը հանրության շրջանում ոչ միանշանակ ընկալում ունի։

– Իրենց համար բավականին բարդ է լինելու։ Ընդդիմադիր հատվածում, այնուամենայնիվ, բողոքական հատվածն ընտրելու հնարավորություն ունի։ Մենք բոլորի մասին չխոսեցինք՝ դեռ կան «Ազատ դեմոկրատները», կոմունիստները։ Կոմունիստները կարող է շատ քիչ տոկոս հավաքեն, բայց բարձր տարիքի մարդիկ՝ Սովետի նոստալգիայով, գուցեև քվեարկեն։ Ուզում եմ ասել, որ ընտրության լայն հնարավորություն կա։ Բավականին խոցելի է Օհանյանի գլխավորած դաշինքը՝ նախկին իշխանավորներ, որոնք բավականին բարդ հետագիծ ունեն, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս վաղուցվանից հին համբավը չունի՝ ավելի շատ որպես էքսցենտրիկ քաղաքական գործիչ է ընկալվում և ոչ վստահելի գործընկեր։

– Այս ամենի ֆոնին ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ ներկայացված ցուցակում նոր դեմքեր են տեղ գտել։

– Ներկայացված ցուցակն, ամեն դեպքում, ֆասադի տեսակետից մաքսիմում  ապաքրեականացված է, մականունավորները հանվել են ցուցակի երևացող մասերից։ Այսպես ասած՝ հնարավորինս նման չէ մառազմատիկ ցուցակի։ Նորացված է, որոշակի փորձ է արվում քաղաքական ռեբրենդինգի ենթարկվել։ Բայց շատ բան, իհարկե, կախված է  լինելու վարչապետի գործողություններից։ Անկախ նրանից՝ Կարեն Կարապետյանը կա այնտեղ, թե ոչ՝ գլխավոր շարժիչ ուժը, ըստ գաղափարի, վարչապետն է,  որ պետք է որոշակի հավատ ներշնչի։ Ես կարծում եմ՝ այսօրվա ընդդիմադիր հատվածի բավականին թույլ լինելու պարագայում, երբ հիմնական պայքարն էլ իրար մեջ են մղելու, ՀՀԿ-ն բավականին լուրջ արդյունք գրանցելու շանս ունի՝ իհարկե, օգտագործելով իր սոցիալական հենարանի ձայները, գումարած այն ձայները, որ կգրանցի իր ավանդական ձևերով։ Բացի դրանից՝ ռեյտինգային ընտրակարգն էլ է օգնելու, որ մեծ թվով ձայներ գրանցեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում