Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Վարչապետն՝ աքցանի մեջ՝ վերևից Սերժ Սարգսյանը, ներքևից՝ Վիգեն Սարգսյանը

Այս շաբաթ հանգուցալուծվեց նախընտրական գործընթացի ըստ էության գլխավոր ինտրիգը՝ հրապարակվեց ՀՀԿ համամասնական ցուցակը, որը գլխավորելու է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Երկրորդը լինելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է, չորրորդը՝ Արա Բաբլոյանը, հինգերորդը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, վեցերորդը՝ Արմեն Աշոտյանը, յոթերորդը՝ Էդուարդ Շարմազանովը, ութերորդը՝ Մարգարիտ Եսայանը, իններորդը՝ Սամվել Ֆարմանյանը, իսկ տասերորդը՝ Կարեն Ավագյանը: Ընդհանուր առմամբ ցուցակը ներառում է 64 անձ, սակայն առանցքային հետաքրքրություն իհարկե ներկայացնում է առաջին տասնյակը կամ առավել ևս առաջին եռյակը:

Այդպիսով՝ ցուցակում չեն ընդգրկվում Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը դուրս է մնում, որովհետև չունի Հայաստանում մշտական քառամյա բնակություն, իսկ Սերժ Սարգսյանը՝ որովհետև չի ցանկանում «մենակ թողնել» Կարեն Կարապետյանին: Ընդհանրապես, ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումը, դրա առաջին եռյակ-տասնյակի դասավորությունն ու Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի այսպես ասած ավելի բարձր կարգավիճակում գտնվելը, այսինքն՝ նախընտրական «սևագործ աշխատանքից» դուրս, ըստ էության արտահայտում է ՀՀԿ-ում առկա որոշակի նոր հիերարխիան, որը երևի թե կարելի է բնորոշել անցումային հիերարխիա: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ներկայիս ցուցակը չի գլխավորում, որովհետև ներկայիս ՀՀԿ-ն այն չէ, ինչ պետք է Սերժ Սարգսյանի համար իր հետագա ծրագրերի տեսանկյունից՝ լինի դա նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնում լինելը, թե վարչապետի պաշտոնում սեփական ժառանգորդի նշանակելն ու այդ ամենը ՀՀԿ նախագահի կարգավիճակից կառավարելը: Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում Սերժ Սարգսյանը հենվելու է բոլորովին այլ դասավորությամբ ՀՀԿ-ի վրա, քան այն ռեյտինգային ու համամասնական ցուցակը, որ ներկայացվում է խորհրդարանական ընտրությանն ընդառաջ: Չգլխավորելով այդ ցուցակը, Սերժ Սարգսյանն առաջին հերթին իրեն է տարանջատում դրանում արտահայտված ՀՀԿ-ից: Ցուցակը իր տեսքով որոշակիորեն տարբեր է նախկին համամասնական ցուցակներից, որ 2007-ին կամ 2012-ին ներկայացրել է ՀՀԿ-ն, նորը արտացոլում է ուժերի որոշակիորեն նոր հարաբերություն, կամ ուժերի նոր հարաբերության, նոր ստատուս-քվոյի ձևավորման գործընթացի առկայություն:

Սերժ Սարգսյանը այդ ցուցակը չգլխավորելով ցույց է տալիս, որն ինքն այդ գործընթացի մասնակիցը չէ՝ անգամ ղեկավարի կարգավիճակով: Ինքն այդ գործընթացի ավելի վերևում կանգնած կառավարիչն է, որը փորձում է մինչ այժմ եղած մեծամասնությունը տրանսֆորմացնել և համապատասխանեցնել այն խնդիրներին, որ իր առաջ կանգնած է արդեն 2018 թվականին նախագահի պաշտոնը թողնելուց հետո եղած ժամանակահատվածի համար: Սերժ Սարգսյանն այդ ժամանակահատվածի համար իր անմիջական անելիքները տեսնում է արտաքին դաշտում, ներքին զարգացումները նրան պետք է ընդամենը պահել կառավարելիության, տեսանելիության, վերահսկելիության դաշտում: Արտաքին հարթության վրա Սերժ Սարգսյանը, մի կողմից, պետք է ձևավորի հետնախագահական շրջանի հնարավորինս հուսալի երաշխիքներ այն զարգացման համար, երբ չի հաջողում մնալ առաջին դեմքի կարգավիճակում որպես վարչապետ, իսկ մյուս կողմից փորձի իհարկե ստանալ հենց առաջին դեմքի կարգավիճակը պահելու հարցում ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոնների հավանությունը:

Ներքին գործընթացները ստորադասվում են արտաքին այդ խնդիրներին և Սերժ Սարգսյանի համար նաև կարևոր է ցույց տալ, որ ինքն այդ գործընթացներից մեկ կամ մի քանի մակարդակ բարձրի վրա կանգնած գործիչ է, որը ըստ էության այդ հարթության վրա միակն է, այսինքն՝ չունի այլընտրանք: Իսկ Հայաստանի իշխանության առաջին դեմքի հարցում այդ հանգամանքն օբյեկտիվորեն լինելու է որոշիչ, նկատի ունենալով աշխարհաքաղաքական այն կարևորագույն խնդիրները՝ առնվազն Արցախի և հայ-թուրքական հարաբերության մասով, որ ունի Հայաստանը, և որը Հայաստանի առաջին դեմքի հարցն օբյեկտիվորեն էապես կարևոր է դարձնում առանցքային ռազմա-քաղաքական կենտրոնների համար: Հատկապես այն պարագայում, երբ Հայաստանում խեղված է ընտրական համակարգն ու հանրությունը չունի իր որոշումները պարտադրելու կենսունակ մեխանիզմներ, ինչը որքան էլ անընդունելի և պետության համար վտանգավոր, այնուհանդեձ առկա իրողությունն է, որը հնարավոր չէ հաշվի չառնել: Այդ իրավիճակում էական է դառնում այն, թե ով կարող է այդ կենտրոններին ներկայացնել Սերժ Սարգսյանի այլընտրանքի հայտ: Տեսականում կարող են շատ շատերը, բայց գործնականում փաստն այն է, որ այդ մակարդակում հայտ գոնե առայժմ չկա: Դա իհարկե էապես մեծացնում է Սարգսյանի հաջողության շանսերը, սակայն ամենևին չի երաշխավորում այդ հաջողությունը, քանի որ, եթե հայտ որպես այդպիսի դեռ չկա կամ չի էլ լինի, այդուհանդերձ Սերժ Սարգսյանի հանդեպ կարող է լինել պահանջ՝ նշանակել ժառանգորդին և հեռանալ, այսինքն՝ բացել դաշտը հայտերի ձևավորման համար: Որովհետև ակնհայտ է նաև, որ հայտերի բացակայության գործում մեծ դեր ունի հենց Սերժ Սարգսյանը, որը տարբեր միջոցների կիրառմամբ վարել է ընդհանուր քաղաքական կյանքի արժեզրկման հետևողական քաղաքականություն, գիտակցաբար իջեցնելով նշաձողերը, դրանց ֆոնին արհեստականորեն բարձր դարձնելով այն հարթությունը, որի վրա փորձում է իր ծրագրերը ներկայացնել ինքը:

Բուրգի գագաթին Սերժ Սարգսյանն է, ավելի ներքևում Կարեն Կարապետյանը, հետո Վիգեն Սարգսյանը, որը գլխավորում է ցուցակը, այնուհետև Տարոն Մարգարյանը, որը ամենայն հավանականությամբ այդպիսով ամրագրվում է Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուի կարգավիճակում՝ քաղաքապետի ընտրությունը լինելու է խորհրդարանական ընտրությունից երկու ամիս հետո: Արփինե Հովհաննիսյանի երրորդ հորիզոնականը ուշագրավ է որոշակիորեն:

Ակնհայտ է, որ ցուցակն այսպես ասած թիմ չէ և նույնիսկ հավաքական էլ չէ, այլ ավելի շուտ՝ հավաքածու: Կարճաժամկետ իմաստով այն լուծելու է ընդամենը սահուն և անաղմուկ վերարտադրության խնդիր, իսկ երկարաժամկետ իմաստով այն որևէ խնդիր չունի, քանի դեռ Սերժ Սարգսյանն իր համար չի հստակեցրել իր գլխավոր՝ 2018-ի խնդիրը: Հենց այդ տրամաբանությամբ է նաև, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին ներկայանում է հավաքածուի տրամաբանությամբ, որը մի կողմից թվում է ամբողջություն, բայց մյուս կողմից հնարավոր է՝ ձևափոխել այս կամ այն կերպ, ըստ անհրաժեշտության, այսինքն՝ տվյալ պարագայում ըստ այն սցենարի, որը կհաջողի Սարգսյանը 2018-ի իր պատկերացումներում:

Այս տեսանկյունից ՀՀԿ-ում ներկայումս գործնականում մնացել է մեկ սուբյեկտ, որ կարող է ունենալ Սերժ Սարգսյանի պատկերացումներին կամ սցենարներին զուգահեռ սցենար կամ պատկերացում: Դա Կարեն Կարապետյանն է, եթե իհարկե ունի այդպիսի ցանկություն: Բայց մյուս կողմից, Կարեն Կարապետյանն ըստ էության վերցվում է նաև աքցանի մեջ՝ վերևից Սերժ Սարգսյանը, իսկ ներքևից՝ Վիգեն Սարգսյանը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում