Wednesday, 24 04 2024
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24

Շմայս, Լֆիկ, Քեթրինի Միհրան, գեներալներ… «նոր ԱԺ-ն կունենա նույն, եթե ոչ ավելի վատ որակը»

«Ընդհանրապես քաղաքացիական հասարակությունը ամեն անգամ սպասում է, թե ինչ վարք կդրսևորեն քաղաքական խաղացողները: Այս անգամ քաղաքական վարքը բավական տարօրինակ է, որովհետև կուսակցությունների, դաշինքների կազմավորման մեթոդաբանությունն անհասկանալի է, այդ ամբողջ լղոզվածությունը համատարած շփոթի տպավորություն է թողնում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է նախընտրական այս փուլում քաղաքացիական հասարակությունը պասիվ:

Նա նշեց, որ քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներով որոշել են բովանդակություն հաղորդել քաղաքական գործընթացին՝ հանրության կյանքում առկա կարևորագույն խնդիրների բարձրաձայնմամբ և այդ հարցադրումները քաղաքական ուժերին ուղարկելով: Նրա խոսքով՝ հարցադրումները կվերաբերեն կոռուպցիայի դեմ պայքարին, կուսակցությունների արտաքին կողմնորոշմանը, Ղարաբաղյան հարցի վերաբերյալ դիրքորոշմանը և այլն:

Հրապարակախոսի խոսքով՝ համատարած պոպուլիստական աղմուկ է ստեղծվել. «Նախկին իշխանության կրողները հայտնվել են ընդդիմադիր շարքերում, որևէ բացահատում չանելով իրենց համամասնակցությամբ կատարված հանցագործոթյունների վերաբերյալ՝ փորձում են պոպուլիստական ճառերի միջոցով ձայներ գրավել: Նրանք այժմ էլ մեծ հարստության տեր են, բայց նրանցից ոչ մեկը չի պատասխանել սոցիալական արդարության և անհավասարության խնդրին վերաբերող որևէ հարցի»:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ համամասնական կոչված ընտրությունը այնքան էլ համամասնական չէ, ռեյտինգային ցուցակներում կարող է ներգրավվել ամբողջ օլիգարխիան և անցնել խորհրդարան. «Նրանց հայտնվելը այդ ցուցակներում վկայում է այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ձախողվել է: Վտանգ կա, որ ԱԺ-ն կարող է ուենանալ ավելի վատ որակ»:

Անդրադառնալով վարչական ռեսուրս չկիրառելու վերաբերյալ վարչապետի զգուշացմանը, որ դա դիտվելու է որպես արջի ծառայություն, հրապարակախոսը նշեց, որ այդպիսի պոպուլիստական հայտարարություներ բացմիցս հնչել են, սակայն վարչական ռեսուրսի չարաշահումը ՀՀԿ-ի կենսակերպի մի մասն է կազմում:

«Մենք միշտ եղել ենք արձանագրողի դերում, այժմ փորձելու ենք քաղաքացու մեջ առաջացնել այն միտքը, որ ինքը ոչ միայն արձանագրող է, այլ նաև գործընթացներ առաջացնող է և պահանջատեր»,- նշեց հրապարակախոսը:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում