Չինական Հենան նահանգի կայարանում հայտնվել է ռոբոտ-պարեկ՝ դառնալով իր տեսակի մեջ առաջինը։ Այս մասին հայտնում է China News Service գործակալությունը։
Հաղորդվում է, որ ռոբոտ-ոստիկանը սկսել է պարեկությունը ուրբաթ, Չժենչժոու քաղաքի արագընթաց գնացքների կայարանում։ Այն հսկում է սպասասրահը։
Ռոբոտը կարող է պարեկում իրականացնել տարածքում՝ առանց մարդու օգնության, սկանավորել և ճանաչել ուղևորների դեմքերը։ Այն կարող է նաև պատասխանել ուղևորների հարցերին, սկանավորել ջերմաստիճանի մակարդակը և նախազգուշացնել հրդեհի սպառնալիքի մասին։
Այն աշխատում է փորձնական ռեժիմով, որից հետո պարեկության կանցնի գիշերը՝ մշտական հիմունքով։
Մարդու հասակից փոքր-ինչ կարճ հասակով սև-սպիտակ ռոբոտը շարժվում է անիվներով, իսկ մակերևույթին առկա են բազմաթիվ սենսորներ։