Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր ծրագրերը

Պաշտպանության նախարար, ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը նախօրեին մեկնել է Գերմանիա՝ Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության թեմայով միջազգային ամենամյա համաժողովին: Գերմանիա նրա այցը ըստ էության հանդիսանալու է Վիգեն Սարգսյանի միջազգային բեմելը և ավելի շուտ ոչ իբրև պաշտպանության նախարար, այլ իբրև ներիշխանական նոր դասավորությունում Սերժ Սարգսյանի նախընտրելի ֆիգուր: Թե հատկապես ինչ ծրագրեր ունի Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի հետ այդ կապակցությամբ, դեռևս պարզ չէ:

Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը կլինի՞ Սերժ Սարգսյանին փոխարինող, թե՞ կլինի Կարեն Կարապետյանին հակակշիռ, մինչև Սերժ Սարգսյանը կլուծի նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնին հայտնվելու հարցը, դեռևս դժվար է ասել: Սակայն ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելուց հետո այդ կարգավիճակով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը, անկասկած, Վիգեն Սարգսյանի «շնորհանդեսը» կլինի արդեն որպես իշխանության մեջ կարևոր բևեռ կամ թև, որի վրա պատրաստվում է հենվել Սերժ Սարգսյանը կամ որին պարզապես փոխանցել իշխանությունը:

Ընդ որում հետաքրքրական է, որ Մյունխենի համաժողովին մասնակցում է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և այս տեսանկյունից առավել ևս ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի գերմանական գործուղումով Սերժ Սարգսյանը ուղարկում է հատուկ մեսիջ, այսինքն՝ մեսիջ, որը չէր կարող կամ չէր ցանկանա փոխանցել Էդվարդ Նալբանդյանի միջոցով:

Ըստ որում, մեկ այլ հետաքրքրական հանգամանք է հենց Գերմանիայի պարագան և այստեղ Մյունխենի համաժողովը Վիգեն Սարգսյանի միջազգային բեմելը կազմակերպելու տեսանկյունից ոչ միայն ինքնին առիթ է, այլ առիթ նաև Գերմանիա մեկնելու առումով: Գերմանիան Եվրամիության և ներկայումս միջազգային քաղաքականության առաջատարներից է, հատկապես նկատի ունենալով ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալու և այդ իմաստով ամերիկյան քաղաքականության մեջ որոշակի տրանսֆորմացիաների անցումային փուլը, երբ հստակ չէ, թե ի վերջո ինչ կայուն գծի մեջ է հայտնվելու ԱՄՆ քաղաքականությունը: Այս տեսանկյունից Գերմանիայի դերն առավել աճում է:

Եվ ի լրումն այս ամենի, թերևս ավելորդ չի լինի հիշատակել, թե ուր մեկնեց Սերժ Սարգսյանն իր և Հայաստանի համար բավական ծանր և վճռորոշ օրերին, Ապրիլյան պատերազմի հրադադարից անմիջապես հետո: Սերժ Սարգսյանը չմեկնեց Մոսկվա, այսպես ասած Հայաստանի միակ դաշնակից երկրի մայրաքաղաք, այլ մեկնեց Գերմանիա, որտեղ արեց նաև հայտարարությունը «հզոր բարեկամներ» կամ այլ կերպ ասած դաշնակից չունենալու մասին, Մոսկվայի պահվածքին ուղղված ակնհայտ ակնարկով:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում