Ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պաշկովի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի Ալպարսլան Չելիկը չի կարող հանձնվել Մոսկվային, քանի որ նրա մեղքը ապացուցված չէ, մեջբերում է TASS-ը նրա դատապաշտպան Թաշկին Կանգալի խոսքերը:
«Ներկա իրավիճակում օրենքը չի ենթադրում Չելիկի հանձնումը: Նա չի կրակել ռուս օդաչուին և նրան չի սպանել: Այդ մասին ամեն ինչ գրված է հետաքննության նյութերում»,- հայտնել է իրավաբանը:
Նա ավելացրել է, որ Անկարան կարող է հանձնման որոշում ընդունել միայն հաստատ ապացույցների առկայության դեպքում, օրինակ, հենց սպանության պահի տեսագրության: Կանգալը հիշեցրել է, որ Չելիկը հետաքննության ժամանակ հայտարարել է, որ զինյալները չեն հնազանդվել իր հրամանին և չեն դադարել կրակել, սակայն ինքն անձամբ չի սպանել օդաչուին: