Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

«Գլուխը կկտրեմ, եթե չկանչեք Սերժին ու Պուտինին…». գյումրեցին սպառնացել է սպանել ռուսի արտաքինով ուսանողուհուն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Վահագ Ն.-ի գործի դատական քննությունը:

34-ամյա Վահագին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով այն բանի համար, որ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում հայ-ռուսական սլավոնական համալսարանի գլխավոր մուտքի մոտ ձախ ձեռքով բռնել է ուսանողուհի Տատյանա Ռ.-ի մազերից, իսկ աջ ձեռքով դանակը պահել է աղջկա պարանոցին ու հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Այդպես՝ մինչև ժամը 14-ը՝ կես ժամ Վահագ Ն.-ն Տատյանային զրկել է ազատությունից և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, պահանջել է կանչել ՀՀ և ՌԴ նախագահներին: Դեպքի վայր եկած ոստիկանները կարողացել են շեղել Վահագի ուշադրությունը և վնասազերծել նրան՝ ազատելով Տատյանա Ռ.-ին:

Նոյեմբերի 15-ին քննիչի որոշմամբ վերացվել է դատահոգեբուժական փորձաքննությամբ անմեղսունակ ճանաչված Վահագ Ն.-ի կալանավորումը, նրա նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել՝ նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի հարկադիր բուժման հատուկ հսկողության բաժանմունքում:

Ընդհանուր իրավասության դատարանը քննել է Վահագ Ն.-ի նկատմամբ բժշկական բնույթի  հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Մեղադրյալի կարգավիճակում Վահագ Ն.-ն իրեն մեղավոր էր ճանաչել ու հայտնել էր, թե 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ինքը Գյումրիից եկել է Երևան ու սկսել է պատահական անցորդներից հարցնել, թե ազգությամբ ռուս ուսանողներ որտե՞ղ կարող են լինել:

Անցորդները ցույց են տվել հայ-ռուսական սլավոնական համալսարանի տեղը:

Նույն օրը, ժամը  12-ն անց 30-ից մինչև 13-ի սահմաններում գնացել է այդ համալսարանի մոտ ու սկսել է ման գալ ռուս աղջկա: Հարցուփորձ է արել պատահական անցորդներին, բայց այդպես էլ ռուս ուսանողուհու չի գտել և ժամը 17-ի սահմաններում գնացել է Չարենցավանում ապրող քրոջ տուն:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11-ի սահմաններում նորից ժամանել է Երևան, գնացել է սլավոնական համալսարանի մոտ՝ իր հետ վերցնելով Գյումրիի խանութից  600 դրամով գնած ծալովի դանակը:

Ժամը 13-ն անց 30-ի սահմաններում համալսարանի գլխավոր մուտքի մոտ նկատել է արտաքինով ռուսի նման աղջկա՝ Տատյանա Ռ.-ին:

Արագ մոտեցել, ձախ ձեռքով բռնել է նրա մազերից, աջ ձեռքով դանակը պահել է աղջկա պարանոցին ու սպառնացել է սպանել նրան, եթե անմիջապես չկանչեն ՀՀ և ՌԴ նախագահներին ու եթե  անմիջապես իրեն զենք չտան:

Իր պահանջները գոռացել է այնպես, որ բոլորը լսեն:

Մի քանի րոպեից եկել են ոստիկանները:

Ինքը Տատյանային բաց չթողնելով՝ զենք է պահանջել ու պահանջել է անհապաղ կանչել Սերժ Սարգսյանին և Վլադիմիր Պուտինին: Հակառակ դեպքում սպառնացել է. «Սրա գլուխը կկտրեմ ու կդնեմ գետնին»:

Ինքը Տատյանայի մազերից բռնած՝ չի թողել, որ նա շարժվի, դանակն էլ պահել է նրա պարանոցին:

Հանկարծ կրակոց է լսվել: Ինքը հանկարծակիի է եկել ու վախեցել է: Եվ անմիջապես իր վրա հարձակվել են, իրեն պառկեցրել են գետնին: Հետո տարել են ոստիկանություն:

Ոստիկան Արթուր Ավետիսյանը հայտնել է, դեպքի օրը գտնվել է սլավոնական համալսարանի մոտ, նկատել է հավաքված մարդկանց: Մոտեցել ու տեսել է, որ մի տղամարդ ձախ ձեռքով բռնել է մի աղջկա մազերից, աջ ձեռքով դանակը պահել է աղջկա ծոծրակին ու սպառնում է, թե կսպանի նրան, գլուխը կդնի գետնին: Այդ տղամարդու՝ Վահագ Ն.-ի հետ դեպքի վայր ժամանած ոստիկանները բանակցել են, որ բաց թողնի աղջկան, բայց նա բաց չի թողել: Մի կերպ համոզել են, որ նա մոտենա ոստիկանության մեքենային:

Այդ ժամանակ ինքն իր մոտ գտնվող գազային ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, այդ կերպ շեղել է Վահագի ուշադրությունը, մյուս ոստիկանները արագ մոտեցել , ձեռնամարտի հնարքներ են կիրառել ու վնասազերծել են նրան:

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Վահագ Ն.-ն անմեղսունակ է ճանաչվել: Նրա մոտ ախտորոշվել է «Շիզոֆրենիա. պարանոիդ ձև՝ պարաֆրեն էտապ» խրոնիկական հոգեկան հիվանդությունը:

Պարզվել է, որ անմեղսունակ Վահագ Ն.-ն նույնիսկ նախկինում դատվել է, դատվածությունն էլ մարված չէ…

Դատարանը անմեղսունակ ճանաչված Վահագ Ն.-ին ազատեց քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառեց բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ հսկողության բաժանմունքի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում