Գիտնականները փաստում են, որ հայրերի սննդակարգից են կախված որդիների վերարտադրողական հնարավորությունները՝ տեղեկացնում է Biology Letters-ը:
Փորձերը կատարվել են մրգային ճանճերի վրա, որոնց գեներում շատ համընկնումներ կան մարդկային գեների հետ: Արու ճանճերը, որոնց հայրերը սնվել են սպիտակուցներով հարուստ սննդով, ավելի ակտիվ սերմնահեղուկ են ունեցել, քան այն ճանճերը, որոնց հայրերը ցածր սպիտակուցային սնունդ են ստացել, նրանք նաև թույլ դիմադրողականություն են ունեցել:
Գիտնականները հորդորում են, որ երեխայի առողջության մասին մտածեն մինչև բեղմնավորումը: