Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մյունխենում հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ, հայտնում է Mehr գործակալությունը:
Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում դիվանագետները քննարկել են Սիրիայի իրավիճակը:
Աստանայում չորեքշաբթի և հինգշաբթի տեղի ունեցած երկօրյա բանակցությունների գլխավոր եզրահանգումը դարձել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայի հրադադարի մոնիտորինգային խմբեր ստեղծելու մասին վերջնական պայմանավորվածությունը: