«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը, հավելեց. « «Համախմբում» կուսակցությունը, վստահ եմ նաև «Ժառանգությունը», ասում ենք՝ հայաստանում քաղբանտարկյալներ կան: Պարոն Օհանյանն էլ չի հերքում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պարզապես մի քիչ չի խորանում, ես մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ Հայաստանում միանշանակ, այո, քաղբանտարկյալներ կան: Այդ մասին ընտրարշավի ժամանակ կխոսենք»:
Օսկանյանը նաև ընդգծեց, որ իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանում որևէ մեկն իր քաղաքական հայացքների համար ճաղերի հետևում չի հայտնվի:
Մանրամասները՝ տեսանյութում: