Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շրջանակներում չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին և չի առաջադրվի ռեյտինգային ընտրացուցակով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ս. Օհանյանը։
«Ռուզաննա Խաչատրյան… Դուք նկատի ունեք իմ կնոջը: Իհարկե նա չի առաջադրվելու»,- նշեց նախկին նախարարը:
Նշենք, որ Ռուզաննա Խաչատրյանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է: