Ֆինլանդիայի խորհրդարանը մերժել է քաղաքացիական նախաձեռնությունը, որը պահանջել է չեղարկել միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը: Դիմումին դեմ է քվեարկել 120 խորհրդարանական, կողմ՝ 48-ը, հաղորդում է BBC-ն:
«Խորհրդարանը հաստատել է, որ միասեռ ամուսնությունները 100 տոկոսով թույլատրված են այսուհետ և ընդմիշտ»,-գրել է թվիթերյան միկրոբլոգում «Կանաչ միություն» կուսակցության առաջնորդը:
Օրենքը , որը թույլ է տալիս միևնույն սեռի մարդկանց պաշտոնապես ամուսնանալ, Ֆինլանդիայում ընդունվել է 2014թ., այն ուժի մեջ է մտնելու 2017-ի մարտի 1-ից: Այսպիսով, Ֆինլանդիան դարձել է եվրոպական 12-րդ երկիրը, որտեղ միասեռ ամուսնությունները թույլատրված են: