Պակիստանում հատուկ ծառայությունների աշխատակիցները ոչնչացրել են շուրջ 40 գրոհայինի, որոնք մասնակից են եղել Սեհվան-Շարիֆում ահաբեկչությանը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ օպերացիան անցկացվել է Պակիստանի ամբողջ տարածքում հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր: Հատուկ գործողության հետևանքով ձերբկալվել է նաև 47 մարդ: