Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ Մխիթարյանը չի խաղում…

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սենտ Էտյեն» հանդիպումից ժամեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայ օգտատերերի շրջանում իրական իրարանցում էր սկսվել: Հրապարակվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը, որից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Չունենալով տեղեկություն մեր ֆուտբոլիստի բացակայության վերաբերյալ՝ հայ ֆուտբոլասերները անմիջապես կատարվածի մեղավոր համարեցին Ժոզե Մոուրինյոյին՝ կարծիք հայտնելով, որ նրա և Մխիթարյանի հարաբերությունները սրվել են: Նույնիսկ կոչ էր արվում բոյկոտ հայտարարել և չդիտել անգլիական թիմի մասնակցությամբ խաղը: Բազմաթիվ մարդիկ շտապել էին նույնիսկ խաղադրույք կատարել՝ վստահ լինելով, որ Մխիթարյանն այս խաղում գոլի հեղինակ կդառնա: Տաղանդավոր հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումներն այսօր մեր ազգաբնակչության համար դարձել են օրակարգային կարևոր բաղադրիչ: Ողջ օրվա ընթացքում սպասելով և պատրաստվելով «Սենտ Էտյենի» հետ «Յունայթեդի» մրցավեճին՝ շատերը իրական ընկճախտ ապրեցին:

Զարմանալի է, բայց երբ տեղեկություն ստացվեց Մխիթարյանի վատառողջ լինելու մասին, երկրպագուները սփոփվեցին: Չհաստատվեց տեղեկությունը կոնֆլիկտի կամ Մոուրինյոյի կողմից Մխիթարյանին ուղղակի հիմնական կազմից դուրս թողնելու վերաբերյալ:

Ինչևէ, Մխիթարյանի բացակայությունը Մոուրինյոյին ստիպեց վերջին պահին տեղաշարժի ենթարկել թիմի դասավորությունը: Մխիթարյանը «Սենտ Էտյենի» դեմ պետք է խաղար ենթահարձակվողի դիրքում, իսկ Մատան և Մարսիալը՝ եզրերում: Նշենք, որ վնասվածքի պատճառով այս մրցավեճի հայտացուցակից դուրս էր մնացել նաև Ուեյն Ռունին, ով Մխիթարյանին փոխարինելու ամենահարմար թեկնածուն էր:

Չցանկանալով փոխել 4-2-3-1 սխեման՝ Մոուրինյոն առաջին անգամ ենթահարձակվողի դիրքում օգտագործեց Պոլ Պոգբային: Վերջինն ընդհանուր առմամբ վատ չխաղաց: Նա խաղաց իր ֆուտբոլը՝ օգուտ բերելով թիմին, այդուհանդերձ՝ անջատ լինելով թիմային ֆուտբոլից:

Մխիթարյանը, պարբերաբար գործելով տարբեր ամպլուաներում, շարունակում է մնալ խաղային մեխանիզմի կարևորագույն մասնիկը: Եվ որ ամենակարևորն է՝ մշտապես լինելով կոմբինացիոն գործողություններում, նրան հաջողվում է նաև հիացնել անհատական վարպետությամբ:

Նկատենք, որ «Սենտ Էտյենի» դարպասը խփած երեք գոլերում Պոգբան մասնակցություն չունեցավ: Նույն դիրքում խաղալով՝ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում ձեռնարկեց գոլային երկու գրոհները, իսկ 24-րդ տուրում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Վերջին մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց ոչ թե դինամիկ և գրագետ խաղի, այլ Զլատան Իբրահիմովիչի շնորհիվ: Ընդ որում, երեք գոլերից երկուսը դաշտի տերերը խփեցին ստանդարտ դիրքերից: Խաղային գործոններով «Յունայթեդն» ուներ առավելություն, բայց 3:0 հաշիվը ինչ-որ տեղ չի արտացոլում դիմակայության պատկերը՝ մանավանդ, որ ֆրանսիական ակումբը ևս ուներ գոլային պահեր: Առաջին կեսի վերջնամասում հյուրերն ամբողջովին տիրել էին նախաձեռնությանը, և եթե չլիներ կիսապաշտպանների, մասնավորապես՝ Էրերայի գրագետ խաղը, հանդիպման արդյունքը բոլորովին այլ կլիներ:

Հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ դիմակայության ելքը դեռևս վճռված չէ: Այս կերպ նա հասկացնել է տվել, որ չնայած խոշոր հաշվով տարած հաղթանակին՝ «Մանչեսթերը» չի ցուցադրել այն ֆուտբոլը, որը կցանկանար տեսնել:

Նշենք, որ ստանալով երկրորդ դեղին քարտը՝ Էրերան ստիպված կլինի բաց թողնել պատասխան հանդիպումը, ինչը կարելի է լուրջ կորուստ համարել:

«Սենտ Էտյենի» դեմ խաղում 35-ամյա Իբրահիմովիչն առաջին հեթ-տրիկը ձևակերպեց՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Ընդամենը երկու օր հետո «Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ՝ մրցելով «Բլեքբուրնի» հետ: Այս հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:

«Սենտ Էտյենի» հետ պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 22-ին, իսկ չորս օր անց Ժոզե Մոուրինյոյի թիմը արդեն Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում