ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադառնալով հարցին՝ ընտրություններից հետո կլինի՞ գործադիրում, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց, թե կախված է այն հանգամանքից, թե որ կուսակցությունը կհաղթի: Իսկ եթե հաղթի ՀՀԿ-ն, նրա խոսքով, այդ ժամանակ կուսակցությունը կքննարկի և որոշում կկայացվի:
Անդրադառնալով դիտարկմանը, որ իր անունը շրջանառվում է Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի պաշտոնում, Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա պրակտիկորեն անհնար է. «Ավելին, ես նման ցանկություն չունեմ»:
Թե որքանով է ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը մրցունակ, Դ. Հարությունյանի կարծիքով՝ դա ապրիլի 2-ը ցույց կտա:
Մանրամասները՝ տեսանյութում: