Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ով է շահագրգռված նախընտրական խուճապի հարցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հերթական հայտարարությամբ, որում կան ուշագրավ երանգներ՝ հատկապես նկատի առնելով հակամարտության գործընթացում ներկայիս ստեղծված իրավիճակը:

Համանախագահների հայտարարությունը հրապարակվել է անվտանգության Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակում, որտեղ նաև կազմակերպվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Համանախագահների հայտարարության մեջ կոչ է արվում կողմերին հասարակություններին պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի՝ հայտարարելով, որ պատերազմը ելք չէ:

Այս արձանագրումը հատկապես կարևոր է սահմանային լարվածության այն որոշակի աճի ֆոնին, որ մեծացնում է Ադրբեջանը վերջին շաբաթների ընթացքում: Համանախագահները միաժամանակ ողջունում են ադրբեջանցի դիվերսանտի դին Ադրբեջանին վերադարձնելու հայկական կողմի մարդասիրական քայլը, որի կոչն, ի դեպ, արել էն հունվարին տարածած հայտարարության մեջ:

Փաստորեն, Հայաստանը արձագանքել է համանախագահների կոչին, և այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ նրանց կոչերին չի արձագանքում Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանին ուղղված կոչերը խաղաղության պահպանման և հրադադարի մեխանիզմների ներդրման կոչերն են, որ համանախագահները արել էին նաև հունվարին: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի անում քայլեր հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ, այլ նաև շարունակել է լարել իրավիճակը և ապրիլյան պատերազմից անմիջապես հետո կիրառել անգամ հրանոթներ: Գուցե հենց այս հանգամանքն է նաև համանախագահներին ստիպել հանդես գալ խաղաղության, ոչ թե պատերազմի պատրաստվելու կոչերով:

Բայց հարց է առաջանում՝ ի վերջո համանախագահները ի՞նչ կարող են անել, եթե կողմերից որևէ մեկը, իսկ տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, շարունակում է ապավինել պատերազմի մարտավարությանը: Ի վերջո՝ եթե երեք համանախագահներն ու Հայաստանը կողմ են մեխանիզմների ներդրմանը, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը դիմադրել այդ մեխանիզմների ներդրմանը: Գործնականում դա անհնար է, եթե բոլոր երեք համանախագահներն էլ իրապես ցանկանում են այդ մեխանիզմի ներդրում:

Այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ համանախագահներից որևէ մեկն իրականում անկեղծ չէ այդ ցանկության մեջ և ստվերային աջակցություն է ցուցաբերում Բաքվին, կա՛մ համանախագահները կողմ են այդ մեխանիզմի ներդրմանը, սակայն ամեն մեկն ունի դրա վերաբերյալ իր պատկերացումը կամ ակնկալում է այդ մեխանիզմի հանդեպ իր պատրոնաժությունը: Սա էլ ստեղծում է գործնականում իրավիճակ, որն Ադրբեջանին հնարավորություն է տալիս մանևրել և շարունակել հրադադարի անպատիժ խախտումները:

Սակայն լարվածության այս մարտավարությունն արդյո՞ք նշանակում է, որ Բաքուն մոտեցնում է պատերազմը, և հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը կրկին կձեռնարկի լայնամասշտաբ գրոհ: Սա, իհարկե, շատ դժվար գնահատելի իրավիճակ է, և հստակ է, որ պատերազմի հավանականությունը իսկապես առկա է: Թե քանի տոկոսով, իհարկե՝ ոչ միայն դժվար, այլև թերևս անիմաստ է գնահատել, որովհետև եթե անգամ մեկ տոկոս է, միևնույն է՝ այն կա, և դժվար է ասել, թե այդ մեկ տոկոսը երբ կաշխատի՝ վա՞ղը, թե՞ մեկ տարի անց:

Միևնույն ժամանակ հստակ է, որ այս հարցում շատ կարևոր և վճռորոշ գործոնն այն է, թե որքանով է դիմադրողունակ և ամուր Հայաստանը՝ և՛ բանակի մարտունակության ու հագեցածության, և՛ տնտեսության վիճակի առումով: Սա է լինելու Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը: Միաժամանակ, իհարկե, ակնհայտ է, որ կան այլ գործոններ, մասնավորաբար՝ թե՛ համանախագահների մոտեցումները, թե՛ Իրանի հանգամանքը, որի նախագահը վերջերս հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմին Իրանը պատվիրակություններ է ուղարկել Երևան և Բաքու՝ հրադադար հաստատելու համար:

Այսինքն՝ պատերազմ սկսելու հարցում Ադրբեջանն, իհարկե, պետք է հաշվի առնի մի շարք գործոններ, և որքան հավանական է պատերազմը, նույնքան էլ ակնհայտ է, որ հատկապես ապրիլից հետո գործնականում բոլոր գործոնները Ադրբեջանի այդ հնարավորության դեմ են: Սա չի նշանակում, որ պատերազմ պետք չէ սպասել: Հակառակը՝ պետք է ժամանակը օգտագործել պատերազմին պատրաստվելու համար, որպեսզի ստանանք խաղաղություն:

Խնդիրը ընդամենը այն է, որ պատերազմի հավանականությունը չպետք է շփոթել գեներացվող սպասման հետ, որը բացի հանրային խուճապային տրամադրություններից՝ չի բերի որևէ այլ արդյունքի: Եվ հարց կառաջանա, թե ո՞վ է շահագրգռված նախընտրական ներկայիս վիճակում նման տրամադրություններ գեներացնելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում