Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Գնումների մասին նոր օրենքով հնարավոր չէ վերացնել կոռուպցիոն ռիսկերը

Կառավարությունը պետական գնումների համակարգում փոփոխություններ է նախատեսել, նպատակ ունենալով նվազեցնել, ավելի կոնկրետ՝ առհասարակ բացառել կոռուպցիոն ռիսկերն ու մեխանիզմները։ Այս տարվա հունվարից արդեն իսկ ուժի մեջ է մտել «գնումների մասին» նոր օրենքը։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքերով ՝ ինչպես այն նոր օրենքը, այնպես էլ արդեն իսկ փոփոխվածը իրենց ժամանակահատվածում համապատասխանում էին լավագույն փորձին, մոդելային օրենքներին։ «Բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանը միաժամանակ ընտրեց նաև ԵՏՄ-ին անդամակցելու որոշում, որը իրենից ենթադրում էր գնումների ընթացակարգի համապատասխանացում ԵՏՄ օրենքներին։ Եվ սա նշանակում էր հետընթաց՝ ՌԴ դաշնության օրենսդրությունը որոշակիորեն հետ է եվրոպական չափանիշներին։ Հետևաբար, այս նոր օրենքը ընդունվել է հնարավորինս բոլոր կողմերին գոհ պահելու համար։ Այո՛, այս օրենքն ավելի լավն է, քան նախորդը, բայց սրանով հնարավոր չէ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, որովհետև նախորդ օրենքի պարագայում էլ ոչինչ չէր խանգարում պայքարել կոռուպցիայի դեմ։ Կամք է անհրաժեշտ։ Խնդիրը իրավակիրարկումն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Նոր օրենքում, տնտեսագետի խոսքերով՝ նվազեցվել են ընթացակարգերը։ Հաջորդ կարևոր փոփոխությունը բողոքարկման համակարգն է։ Նախկինում կար շահերի բախում, բայց հիմա օրենքով դա կարգավորվում է, և եթե մրցույթին մասնակցած անձը համաձայն չէ՝ կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով։

Անդրադառնալով հարցին, թե ժամանակին, երբ որ կար 15 տոկոսի առավելությունը ԵՏՄ անդամ երկրներից գնումներ կատարելու, ինչպես էին խթանում այդ գաղափարով տեղական արտադրողին, Ա. Մանուկյանը նշեց, որ Գնումների մասին օրենքով մինչև 70 միլիոն դրամ արժեքով ապրանքների դեպքում 15 տոկոսի արտոնությունը գործում է, սրանով իբր թե խթանվում է հայրենական արտադրությունը, բայց բիզնեսը խթանելու վատագույն ձևը գնային պրեֆերենցիաներն են կամ գնային նախապատմությունները:

Տնտեսագետի խոսքերով՝ բիզնեսին աջակցելու համար շատ բան պետք չէ՝ պետք է կրճատել լոգիստիկ ծախսերը, մարկեթինգային նոր շուկաների հայթայթման ծախսերը, վարկավորման տոկոսադրույքները: Այս գնային նախապատմությունները շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում: Երկու տարի անցել է, և արդեն ակնհայտ է, որ սա իր նպատակին չի ծառայել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարության այս քայլը, որով նախատեսվում էր խթանել տեղական արտադրողին, իրականում մեծ վնաս է հասցրել պետական բյուջեին, Ա. Մանուկյանը նշեց, որ մոտավոր հաշվարկներով, այս նախաձեռնությամբ, երկու տարվա ընթացքում շուրջ 4 միլիարդի չափով պետական բյուջեից ավելի քիչ գումար կարող էր ծախսվել այդ նույն ապրանքների ձեռքբերման համար: Իսկ տնտեսության վրա, նրա հավաստմամբ, ազդեցությունը մի փոքր ավելի քիչ է, որովհետև այդ բարձր գներին համապատասխան նաև հարկային մուտքեր են իրականացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում