Սեուլի դատարանը Samsung կորպորացիայի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին կալանավորելու հրաման է տվել, ով մեղադրվում է կաշառակերության մեջ՝ կապված երկրի նախագահ Պակ Կին Հեի շուրջ ծագած խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Դատական վճռի սպասելիս նա կգտնվի Յիվան քաղաքի բանում՝ մայրաքաղաք Սեուլից 15 կմ հարավ։
Քննությունը պետք է ավարտվի փետրվարի 28-ին և կարող է երկարացվել միայն մեկ ամսով՝ նախագահի պատոնակատար, վարչապետ Հվան Գո Անի համաձայնությամբ։
Կոռուպցիոն սկանդալը բռնկվել է 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին կառավարության կողմից խոշոր հարավկորեական կորպորացիաներին արտոնություններ տրամադրելու մասին՝ պետության ղեկավարի ընկերուհու հիմնադրամներում խոշոր գումարներ նվիրաբերելու դիմաց։ Ցոյ Սուն Սիլը, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, միջամտել է նախագական վարչակազմի գործերին և շահ ստացել՝ կիրառելով իր կապերը։
Ներկայում նա կալանքի տակ է գտնվում։