Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Դեմ առ դեմ 25 տարիների հետ. ո՞րն է ճանապարհը, ո՞րն է ելքը

Եվ այսպես, ավարտվեցին Հայաստանի հանրության «ծանր» ու «տառապալից» սպասումները՝ կապված խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների հետ: Դրանք այլևս ներկայացված են, «գաղտնազերծված» և հանրությունն այլևս «դեմքով» է ճանաչում իր «հերոսներին»: Ընդ որում, հանրությունը տեսավ, համոզվեց, որ նրանց ճանաչում է շատ վաղուց և ընդ որում նրանց գերակշիռ մեծամասնությունն էլ ավելի շուտ հակահերոսներ են, քան հերոսներ: Հակահերոսներ են որոշների պարագայում այդ բառի բուն իմաստով, իսկ որոշների պարագայում՝ պատկերավոր:

Ավելին, որոշ դեպքերում հակահերոսը, ըստ էության, մեղմ բնորոշում է, քանի որ հանրությունը գործ ունի պարզապես օրենքը ոտնահարած, այսինքն՝ հանցագործություն կատարած անձանց հետ, և եթե երկրում լիներ անկախ արդարադատություն և իրապես գործող իրավապահ համակարգ, ապա այդ մարդկանցից շատերը ոչ թե կուսակցական ցուցակներում, այլ պարզապես քրեակատարողական հիմնարկներում կլինեին: Սակայն, դրա փոխարեն այդ մարդիկ գնում են հերթական անգամ խորհրդարանում հայտնվելու, կամ պարզապես իշխանական կարկանդակից, համակարգային կարկանդակից իրենց բաժինը ստանալու: Ոմաց դա կտրվի պատգամավորական մանդատի, ոմանց կանխիկ փողի, մի մասին նոր բիզնես քվոտաների կամ հների պահպանման տեսքով: Ոմանք իրենց բաժինը կստանան որպես իշխանություն, ոմանք՝ որպես այլընտրանք կամ որպես ոչիշխանություն, ոմանք՝ որպես ընդդիմություն:

Մի բան երևի թե հստակ է՝ համամասնական ցուցակների կամ խորհրդարանի ընտրության տարբեր մաստի մասնակիցների ցուցակների հրապարակումից հետո, որ շատ քիչ է շանսը, որ այս ընտրությամբ վերջապես իրենց բաժինը, իրենց շահաբաժինը կստանան հասարակությունն ու պետությունը և հենց դա կլինի խորհրդարանական ընտրության գլխավոր արդյունքը: Դժբախտաբար, այդպիսի արդյունքի հեռանկարն իսկապես փոքր է, և այն գործնականում ուղիղ համեմատական է այն մարդկանց թվին կամ տեսակարար կշռին, որոնք խորհրդարանական ընտրությունների մասնակիցների շարքում ներկայանում են նոր որակով, նոր մտածողությամբ, նոր մոտեցումներով, թարմ թե՛ մտքերով, թե՛ դեմքերով, ներկայանում են հանրային խնդիրների և պետական մարտահրավերների համարժեք օրակարգով: Այդ տեսակի տեսակարար կշիռը ակնհայտորեն փոքր է:

Միևնույն ժամանակ, ի վերջո հենց դա է Հայաստանի ներկայիս խնդիրների արմատը՝ թարմության, նորարարության, սկզբունքայնության և ազնվության տեսակարար կշռի շատ փոքր ծավալը և հենց այդ խնդիրն է, որ պետք է կարողանա լուծել հասարակությունը պետության խնդիրները լուծելու համար, համարժեք իշխանություն ձևավորելու համար: Հակառակ դեպքում ամեն ինչ կլիներ այլ կերպ և հանրությունն ու պետությունը կարձանագրեին ընդամենը հերթական բնականոն ընտրական ցիկլը, ինչպես տեղի է ունենում ցանկացած նորմալ ժողովրդավարական պետության մեջ:

Եվ ուրեմն, մեծ հաշվով, հանրության դիմաց ընդամենը կանգնում է հենց այն խնդիրը, որը պետք է լուծել, և որի լուծման համար ուժերի փոքր ծավալն էլ նորություն չէ: Խնդիրը հենց այն է, որ հասարակությունը գտնի այդ փոքրաթիվ, համեմատական առումով իշխող մեծամասնության ռեսուրսներին զգալիորեն զիջող ուժերով իրավիճակ փոխելու կամ փոփոխության իրական գործընթաց սկսելու հարցը, գտնել այդ հարցի լուծման առավել արդյունավետ, առավել արագ, միևնույն ժամանակ պետության անվտանգության տեսանկյունից բացառապես խաղաղ և սահուն ճանապարհը, քառորդ դարի ծուղակից անցնցում, բայց անշրջելի ելքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում