Ավստրալիայում ստեղծել են վերարկու-ճամպրուկ, որտեղ կարող է տեղավորվել 15 կգ ուղեբեռ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես հայտնի է դարձել, ավստրալացի լրագրողները հանրությանը ներկայացրել են իրենց յուրօրինակ գյուտը` Airport Jacket-ը: Juice Promotions Australia-ի աշխատակիցներին հաջողվել է ձևել բազմաթիվ գրպաններով անսովոր վերարկու:
Այնտեղ կարելի է տեղավորել 15 կգ ուղեբեռ` պլանշետ, 2 նոթբուք, 2 զույգ կոշիկ, ֆոտոխցիկ, 5 վերնաշապիկ, ջինս և ժակետ: Դրա շնորհիվ ճանապարհորդները կարող են թռիչքների ժամանակ չօգտվել ճամպրուկից: