Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ

2017-ի դիլեման. թեժ կրքերի և սթափ գիտակցության արանքում

2017 թվականի խորհրդարանի ընտրության մասնակից գործնականում բոլոր ուժերը խոսում են այդ ընտրության առանձնահատկության մասին, հղում անելով կառավարման մոդելի փոփոխությանն ու կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարում անցումը: Բոլորը հղում են անում փաստին, որ չկա նախագահի ընտրություն և փաստորեն խորհրդարանի ընտրությունն է դառնում իշխանության ձևավորման միակ ընտրական ինստիտուտը: Այդ առումով առանձնահատկությունն իհարկե ակնառու է, բայց ի՞նչ է փոխում այդ հանգամանքն ու ինչպես: Այդ հարցի պատասխանը հանրության համար անորոշ է, իսկ մեկնաբանությունները, թե նախագահի ընտրության վերացման պարագայում հանրությունը խորհրդարանի ընտրությունը պետք է դիտարկի այդպիսին, բավական պարզունակ են և գործնականում ոչինչ չասող:

Իհարկե, իրենց թեժությամբ, նախագահական ընտրությունները Հայաստանում միշտ էլ առավել են եղել, քան խորհրդարանի ընտրությունը: Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ խորհրդարանի ընտրությունը նախագահական դիտարկելու՝ հանրությանն ուղղված կոչերը կարող են բերել այնպիսի արդյունքի, որ թեժ լինի նաև խորհրդարանի ընտրությունը և ենթադրի այնպիսի սրություն, հետևաբար նաև իշխանափոխության այնպիսի հավանականություն, ինչպիսին արձանագրվում էին նախագահական ընտրությունների պարագայում:

Այստեղ պատասխանը մեղմ ասած միարժեք չէ, որովհետև նախ հարկավոր է հասկանալ, թե ինչո՞ւ էին թեժ լինում նախագահի ընտրությունները: Առաջնային և գլխավոր պատճառը թերևս այն է, որ հանրությունը ունի քաղաքականության և իշխանություն հասկացության անձնավորված ընկալում, ինչը գալիս է մտածողության և հոգեբանության հիմքերից, քաղաքական ավանդույթների, պետական ավանդույթների և պետական ինստիտուցիոնալ համակարգերի չկայացածությունից:

Հետևաբար, դիմումները հանրությանը, թե պետք է խորհրդարանական ընտրությունը դիտարկել իբրև նախագահական և ցուցաբերել համապատասխան մոտեցում, գործնականում իռացիոնալ են և հիմնված են զուտ մեխանիկական պատկերացումների վրա: Մինչդեռ, չի կարող տեղի ունենալ հանրային ուշադրության և հետաքրքրության զուտ մեխանիկական անցում:

Հանրությունը չի կարող խորհրդարանի ընտրությունը մեխանիկորեն ընկալել որպես նախագահական ընտրություն: Ավելին, եթե անգամ տեղի ունենա այդ ընկալումը, ապա դա կլինի ոչ թե դրական զարգացում՝ քաղաքական արդյունավետության հեռանկարի տեսանկյունից, այլ իռացիոնալության, քաղաքականության գործընթացներում հանրության դերի ընդամենը տեխնիկական բնույթի խորացման տանող քայլ: Իսկ դա հանդիսանում է Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների անարդյունավետության առանցքային պատճառներից մեկը՝ հանրությունը չի դարձել այդ գործընթացների սուբյեկտ և մշտապես նրան առաջարկվել է մի կարգավիճակ, որը եղել է տեխնիկական, ինչն էլ անգամ ամենաթեժ և ամենահոծ քաղաքական գործընթացներում ի վերջո բերել է իշխող համակարգի հաջողության, քանի որ սուբյեկտայնություն ունեցել է հենց այդ համակարգը, ոչ թե հանրությունը:

Սուբյեկտայնությունն է քաղաքականության մեջ կայուն արդյունավետության առաջնային գրավականը: Ներկայումս առաջարկվող տրամաբանությունը չի պարունակում հանրության սուբյեկտայնության հեռանկար, որովհետև դրա հիմքում մեխանիկական տրանսֆորմացիան է, ոչ թե գիտակցականը: Ամբողջ հարցն այն է, թե հանրային շահի սպասարկման հայտ ներկայացնող քաղաքական միավորները ինչ խնդիր են դնում իրենց առաջ, ինչ ժամկետայնությամբ: Եթե խնդիրը խորհրդարանական ընտրությանը հնարավորինս աղմկահեն իրավիճակ և միջավայր ստանալն է, հետագայում դրանում առավելագույնս դիվիդենտ հավաքելու ակնկալիքով, ապա այստեղ մեխանիկական տրանսֆորմացիա ենթադրող առաջարկների տրամաբանությունը դառնում է հասկանալի: Ընդունելի, թե ոչ, այլ հարց է, բայց դառնում է հասկանալի, թեև անհասկանալի է դառնում, թե հերթական անգամ մեթոդաբանության նույն գետը մտնելով ինչ նոր արդյունքի ակնկալիք է ունենում տվյալ քաղաքական ուժը:

Եթե քաղաքական ուժը ներկայացնելով հանրության շահի սպասարկման հայտ, ունի երկարաժամկետ պատկերացումներ և ռազմավարություն, այդ դեպքում խնդիրը պետք է լինի հանրությանը գիտակցաբար բերել խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկությունների և հանրային գիտակցությունը ադապտացնել խորհրդարանի ընտրության ռեժիմին, այսինքն՝ հաղթահարել հանրային գիտակցության մեջ անձային կողմնորոշումները և դրանից բխող այլ պատկերացումներն ու գնահատման ակնհայտորեն ժամանակավրեպ դարձող չափանիշները: Հակառակ պարագայում, մեխանիկական տրանսֆորմացիայի վրա հիմնված մոտեցումները կարող են կարճաժամկետ էֆեկտ ապահովել աղմուկի , թեժության տեսանկյունից, բայց երկարաժամկետ առումով դրանք աշխատելու են թե՛ հանրության, թե՛ հասարակական-քաղաքական գործընթացի արդյունավետության դեմ, շարունակելով կամա, թե ակամա արգելափակել այդ գործընթացներում հանրության սուբյեկտայնության հեռանկարը, ինչը կարող է բխել միմիայն իշխող համակարգի շահից:

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում