«Ելք» դաշինքի առաջնորդների հետ այսօր կայացած հանրային հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը խոսեց գործընկերների՝ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի մասին՝ ընդգծելով. «Որպես քաղաքացի կարող եմ ասել, որ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկած ամենաակտիվ պատգամավորը Էդմոն Մարուքյանն է, քաղաքացիական նախաձեռնություններով հանդես եկած ամենաակտիվ պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է: Վստահ եմ, որ Ազգային ժողովում այս երկու մարդը իրենց աշխատավարձը մինչև վերջին դրամը վաստակել են, վաստակել են իրենց քրտինքով, աշխատանքով:
Բացի դրանից՝ հանրային կյանքում բազմաթիվ խնդիրներում նրանք դրսևորել են այնպիսի մարդկային որակներ, որը բնորոշ է ճիշտ, քրիստոնյա հայ մարդուն: Այնպես որ հայ քաղաքական դաշտում իմ գործընկերների նման որակներ ունեցող մարդիկ շատ քիչ են, հայ քաղաքական դաշտում նրանք ամենաերևացողներն են և, անխոս, նրանք պիտի լինեն ԱԺ-ում: