Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծառուկյանը դարձավ այն, ինչ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին էր վերագրում

Գագիկ Ծառուկյանի «լայն կոնսոլիդացիան» ակնհայտորեն տապալվեց, և այդ գաղափարի ներքո քաղաքականության ակտիվ էջը բացած Ծառուկյանը դաշինքի մասին համաձայնագիր ստորագրեց ընդամենը «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների հետ: Եթե հաշվի առնենք, որ «Ալյանսն» էլ ըստ էության հենց ԲՀԿ-ից տրոհված կուսակցություն էր՝ 2015-ից հետո, որ ստեղծեց Տիգրան Ուրիխանյանը, ապա ըստ էության ստացվում է, որ Ծառուկյանը դաշինք կազմեց միայն «Առաքելություն» կուսակցության հետ:

Խոշոր հաշվով՝ Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականության էջը վերաբացում է որպես «շարքային ընդդիմադիր», ինչպես 2007 թվականին  քաղաքականության էջը բացող Լևոն Տեր-Պետրոսյանի մասին հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Բայց եթե Տեր-Պետրոսյանի պարագայում Քոչարյանի այդ բնորոշումը խիստ սիմվոլիկ էր, և Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միայն Մարտի 1-ի գնով կարողացան պահել իշխանությունը «շարքային ընդդիմության» հաղթանակից, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում «շարքային ընդդիմադիր» կարգավիճակը դառնում է պարզ իրականություն, և լիովին հասկանալի է դառնում, թե ինչու Սերժ Սարգսյանը չողջունելով Ծառուկյանի վերադարձը՝ այնուհանդերձ, չխոչընդոտեց դրան, թեև անկասկած կարող էր:

Շարքային ընդդիմադրի կարգավիճակով Գագիկ Ծառուկյանը ոչ միայն որևէ լուրջ ռիսկ չի պարունակում իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի համար, այլև գործնականում նրա քաղաքական կարգավիճակը էական օժանդակություն է դառնում իշխանության համար՝ ներընդդիմադիր դաշտում բաժանարար գծերն ու մրցակցությունը խորացնելու համար:

Բանն այն է, որ լայն կոնսոլիդացիա ստանալու դեպքում Գագիկ Ծառուկյանը ընտրական գործընթացը դարձնելու էր եռաստիճան՝ իշխանություն, Ծառուկյանը՝ իր լայն կոնսոլիդացիայով, և մնացյալ ընդդիմադիր ուժերը: Այստեղ Սերժ Սարգսյանի համար տեսական ռիսկերը բավական շոշափելի էին, քանի որ Գագիկ Ծառուկյանը կարող էր ինչ-որ պահի միավորել նաև մնացյալ դաշտին, և Սերժ Սարգսյանը հարկադրված կլիներ դիմել 2015-ի մեթոդներին: Բայց կար նաև վտանգ, որ այս անգամ ամեն ինչ կարող էր ստացվել այլ կերպ: Երբ Ծառուկյանի լայն կոնսոլիդացիան չի ստացվում, և նա դառնում է շարքային ընդդիմություն, ապա Ծառուկյանն արդեն ստիպված է պայքարել իր ձայների համար: Իսկ այդ ձայների համար նա պետք է պայքարի հենց ընդդիմադիր ուժերի դեմ:

Տեսականում կրկին կա միավորման վտանգը, այն առկա է միշտ, սակայն գործնականում այդ վտանգի հավանականությունը մեծ է այն ժամանակ, երբ ամբողջ դաշտի համար հստակ է մեկի առավելությունը: Օրինակ՝ 2015-ից առաջ Գագիկ Ծառուկյանի առավելությունը հստակ էր: Եվ դա պայմանավորված չէր միայն նրա ունեցած ֆինանսական ռեսուրսներով, այլ նաև քաղաքական «կուսականությամբ», որը նրա խարիզմային հաղորդում էր բավականին մեծ ներուժ: Այժմ այդ ներուժը չկա, խարիզման պահպանվում է, բայց այլևս նախկինը չէ, չի տալիս համոզիչ և անվիճելի առավելություն:

Իսկ հայաստանյան քաղաքականության փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում տեղի է ունենում անձնական հավակնությունների և շահերի այնպիսի բախում, որը գործնականում բացառում է որևէ լուրջ միավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում