Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը միացել է Ծառուկյանի դաշինքին և Արմավիրում կառաջադրի իր թեկնածությունը այդ դաշինքի տարածքային ցուցակով: Լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Ծառուկյան» դաշինքով, նշեց. «Չի կարելի ասել, որ որևիցե մեկը գնում է իշխանափոխություն անելու: Որ կուսակցությունը մեծամասնություն կկազմի, նա էլ կձևավորի իշխանություն: Իշխանափոխությունը պետք է կատարի ժողովուրդը՝ իր քվեարկությամբ»:
«Սերժ Սարգսյանի հեռացման պահանջ մեր առաջ չենք դրել, մենք այսօր գնում ենք ընտրությունների,- հավելեց Հակոբ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: