Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյանի դաշինքի» ցուցակով։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ պետք է գյումրեցին Ձեզ ձայն տա, եթե ձեր պաշտոնավարման տարիներին նրանք դժգոհ են եղել Ձեզանից, Վ. Ղուկասյանը հակադարձեց. «Ճիշտ չեք ասում, ժողովուրդն այլ բան է ասում, դուք՝ այլ»:
Վարդան Ղուկսյանը հստակ պատասխան չտվեց այն հարցին, թե եղել է իշխանության կազմում, իսկ հիմա ընդդիմադի՞ր է համարվում, թե ոչ. «Եթե ԲՀԿ-ն ընդդիմադիր է, ուրեմն այդպես է: Դրան չեմ անդրադարձել մինչև այսօր»:
Ղուկասյանի կարծիքով՝ հավանական է, որ քաղաքական դաշտում, բացի իշխանությունից և բացի ընդդիմադիրներից, այլ տեսակ քաղաքական ուժեր էլ կան:
Նա նշեց, որ ինքը կողմնակից է, որ մեկը իր տեղում երկար չմնա. «Լճացումը լավ բան չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: