Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ղազախները «քցել են» Մարկոս Պիզելիին. ՀՀ հավաքականի ֆուտբոլիստը կդիմի ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի և Ղազախստանի «Ակտոբե» թիմի միջև հակամարտությունը սրվում է և լայն հնչեղություն ստանում: Պիզելին 2014-2015 թվականներին հանդես է եկել «Ակտոբե»-ում: Վերջինս բավական տգեղ վարվելով իր խաղացողի նկատմամբ՝ մինչ օրս չի ցանկանում կատարել պայմանագրային պարտավորությունը: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերին ղազախական ակումբը խզել էր պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ, ինչի համար Պիզելին ֆինանսական փոխհատուցում է պահանջում: Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պիզելին «Ակտոբե»-ում ամսական 60 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստացել, ինչպես նաև 15 հազար դոլար պարգևավճար: Պայմանագիրը խզելու, ինչպես նաև աշխատավարձը չվճարելու համար Պիզելին հայցով դիմել էր Ղազախստանի դատարան՝ «Ակտոբե»-ից պահանջելով 189 հազար դոլարի չափով փոխհատուցում:

Այսօր տեղի ունեցած դատական նիստում Պիզելիի հայցը չի բավարարվել՝ այն որակվելով անհիմն: «Մարկոս Պիզելիի հետ կնքված պայմանագրում նշված չէ, թե փոխհատուցումն ինչ չափով պետք է լինի: Նա իրավունք չուներ նշելու գումարի չափը: Ինչպե՞ս է Պիզելին որոշել, որ մենք նրան պետք է վճարենք 189 հազար դոլար: Փոխհատուցման չափը պետք է որոշվեր աշխատանքային պայմանագրում առկա դրույթների համաձայն»,- հայտարարել է «Ակտոբե»-ի ներկայացուցիչ Մարատ Նիյազմագանբետովը:

Փաստորեն, ղազախական կողմը՝ ընդունելով, որ պայմանագիրը խզելու համար պետք է փոխհատուցեր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, այնուամենայնիվ, հրաժարվում է դա անելուց: Եթե իրոք Պիզելին իրավունք չուներ որոշելու փոխհատուցման գումարի չափը, ապա ինչո՞ւ Նիյազմագանբետովը չի հրապարակում այն գումարը, որը պետք է հաշվարկվեր աշխատանքային պայմանագրի համաձայն, և ինչո՞ւ մինչ օրս այն վճարված չէ: Վճարված չէ նաև Պիզելիի աշխատավարձի մի մասը:

Այս հանգամանքը որևէ կերպ չեն մեկնաբանում թե՛ «Ակտոբե»-ի ներկայացուցիչները և թե՛ դատարանը: Վերջինը Պիզելիի հայցն անօրինական և անհիմն համարելով՝ փաստացի արդարացնում է ակումբի կողմից ֆուտբոլիստին հասանելիք գումարի յուրացումը:

Ստացվում է, որ «Ակտոբե»-ն, կոպիտ ասած, «քցել է» Պիզելիին և շարունակում է պատճառաբանություններ փնտրել գումարը չվճարելու համար: «Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության հիմքում ընկած են Ղազախստանի Աշխատանքային օրենսգրքի կետերը: Մարկոս Պիզելիի ներկայացրած հայցը և մեղադրանքները անօրինական են և անհիմն, ուստի կոչ եմ անում դատարանին չբավարարել ֆուտբոլիստի կողմից ներկայացված հայցը»,- հայտարարել է դատախազ Ժազիրա Կանատբաևան:

Պիզելիի դատապաշտպանը կարծում է, որ դատարանը գործարքի է գնացել «Ակտոբե» ակումբի ղեկավարության հետ: «Մենք, բնականաբար, անօրինական ենք համարում դատարանի որոշումը և պատրաստվում ենք բողոքարկել այն: Մարկոս Պիզելին չի պատրաստվում հանձնվել և գնալու է մինչև վերջ՝ արդարության հասնելու համար: Մենք դիմելու ենք նաև Սպորտային արբիտրաժային դատարան և ՖԻՖԱ: Վստահ եմ, որ միջազգային ատյանները օբյեկտիվորեն կմոտենան խնդրին և արդար որոշում կկայացնեն»,- ասել է Մարկոս Պիզելիի փաստաբան Ալեքսանդր Դվոնինը:

Նշենք, որ Պիզելին դատարան էր դիմել դեռևս 2016 թվականի ամռանը, սակայն լսումները հետաձգվել էին: Դատարանը հայտարարել էր, որ Պիզելին նախ հայցով պետք է դիմի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որից մերժում ստանալու դեպքում միայն գործին ընթացք կտրվի: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բնականաբար, անօրինական էր համարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի բողոքը:

Նշենք, որ հունվարի վերջին 32-ամյա Պիզելին Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջեյրա» ակումբից տեղափոխվել է «Կսանտի» և արդեն իսկ նորամուտն է նշել այս թիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում