Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Կարեն Կարապետյանին մեծ հիասթափություն է սպասվում. Հայտնի է Հայաստանի նոր վարչապետի անունը

Սերժ Սարգսյանն անցած տարի Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց, որ «գալիք խորհրդարանական ընտրություններին վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»: «Վստահության քվե» ասելով՝ Ս.Սարգսյանն ամենայն հավանականությամբ ուզեցել է հասկացնել, որ խոսքը վերաբերում է խորհրդարանում մեծամասնություն ունենալուն:

ՀՀԿ-ն հիմա էլ խորհրդարանում մեծամասնություն ունի, իսկ հաջորդ Ազգային ժողովում արդեն դժվար է ասել՝ մեծամասնություն կունենա՞, թե՞ ոչ: Աշնանը Վանաձորի և Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականները կարծիք էին հայտնում, թե դա լինելու է գարնանային խորհրդարանական ընտրությունների նախապատկերն այն առումով, որ ինչ արդյունք գրանցեցին այդ ժամանակ, գրեթե նույնն էլ կունենան ապրիլյան ընտրություններին: Հատկապես, որ այդ երկու քաղաքների ավագանիների ընտրությունների հիմքում ընկած էր խորհրդարանական ընտրությունների ձևաչափը:

Եվ Գյումրիում ու Վանաձորում ՀՀԿ-ն ստացավ մոտ 35 տոկոս ձայն: Եվ եթե հիմք ընդունենք այդ կուսակցության անդամների նախընտրական համեմատությունները, ուրեմն իրենք գրեթե այդքան կամ առավելագույնը 40 տոկոս ձայն են ստանալու նաև խորհրդարանական ընտրություններին: Այսինքն՝ ՀՀԿ-ն այս անգամ էլ այդ երկու քաղաքների նման կարող է մյուս կուսակցությունների համեմատ ամենաշատ ձայներ ստացող ուժը լինի, բայց մեծամասնություն չունենա և ինքնուրույն կառավարություն ձևավորելու հնարավորություն չունենա: Այս դեպքում արդեն այդ կուսակցությունը ստիպված է լինելու այլ ուժերի հետ կոալիցիա կազմելով՝ կառավարություն ձևավորել:

Եվ ՀՀԿ-ականները ոչ բացահայտ, բայց ներքին խոսակցություններում ասում են, որ իրենք դժվար թե կարողանան մեծամասնություն ունենալ, հատկապես, որ այս ընտրություններին կիրառվելու են էլեկտրոնային գրանցման մեխանիզմներ, ընտրատարածքներում տեսանկարահանման սարքավորումներ են տեղադրելու, այնուհետև ընտրություններին մասնակցած քաղաքացինների անուններն էլ հրապարակելու են: Բացի այդ, նրանք հավատացնում են, որ Սերժ Սարգսյանը բազմիցս է ասել ու հրահանգել, որ այս անգամ պետք է հնարավորինս անխոցելի ընտրություններ անցկացնեն, գոնե ընտրատեղամասերում չպետք է խախտումներ թույլ տան: Այդպիսով՝ ՀՀԿ-ի՝ միայնակ մեծամասնություն ստանալու հնարավորությունը փոքրանում է: Իսկ եթե ՀՀԿ-ն կոալիցիոն կառավարություն ձևավորեց, կնշանակի, որ վարչապետի թեկնածուի հարցում կարող է փոխզիջման գնա: Եվ Ս.Սարգսյանի՝ դեռևս անցած տարի տված վստահեցումը, թե ընտրություններից հետո իրենց վարչապետը նորից Կ.Կարապետյանը կլինի, ընկնում է հարցականի տակ:

Իսկ Կ.Կարապետյանին Մոսկվայից Հայաստան բերելով՝ երկարաժամկետ, գոնե մինչև 2018թ. վարչապետ մնալու խոստում են տվել: Հակառակ դեպքում նա «Գազպրոմ» ընկերության համակարգում իր բարձ՝ ասում են՝ պաշտոնական մոտ ամսական 100 հազար դոլար, իսկ պարգևավճարներով շատ ավելի բարձր աշխատավարձով պաշտոնը չէր թողնի ու վեց ամսով վարչապետ աշխատելու համար գար Հայաստան: Այսինքն՝ նրան նախ երկար ժամկետով պաշտոնավարելու երաշխիքներ են տվել, այնուհետև հայտարարում են, թե վստահության քվե ստանալու պարագայում կլինի վարչապետ:

Իսկ Կ.Կարապետյանը քանի որ քաղաքապես այնքան էլ ճկուն չէ, այդ տարբերությունները նախապես չի կարողացել ըմբռնել: Այնպես, ինչպես գլխի չի ընկել, որ Հայաստանում վերջին 4 տարիներին մշտական բնակություն չունենալու պատճառով չի կարող ընդգրկվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակ: Եվ գարնանը կարող են նրան շատ հանգիստ ասել, թե մեծամասնություն չենք վերցրել, քեզ վարչապետ չենք կարող նշանակել:

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին առանձնակի ազդեցություն ու դիրք տալը, ինչը այնքան էլ համարժեք չի նրա զբաղեցրած պաշտոնին: Սա նշանակում է, որ Վիգեն Սարգսյանին ուրիշ նպատակների են պատրաստում, և դա կարող է լինել հենց վարչապետի պաշտոնը։ Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀՀԿ համամասնական ցուցակը նա է գլխավորում: Սովորաբար այդ կուսակցության նախընտրական ցուցակները գլխավորել են այն դեմքերը, որոնք եղել են այդ կուսակցության ամենաբարձր պաշտոնյան: Եվ չի բացառվում, որ հենց խորհրդարանական ընտրություններից հետո Կ.Կարապետյանի փոխարեն վարչապետ նշանակվի Վիգեն Սարգսյանը: Եվ այդ սցենարի համաձայն՝ վերջինս կարող է մինչև 2018թ. ապրիլի 9-ը, մինչև Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը վարչապետ աշխատել: Հետո նա կարող է շատ հարմար լինել նախագահի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: Չէ որ Ս.Սարգսյանն անպատասխան է թողել այն հարցը, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց և իր նախագահության ժամկետի ավարտից հետո վարչապետ կդառնա՞, թե՞ ոչ: Նա ասել, է որ դա պայմանավորված է լինելու ընտրությունների արդյունքներով:

Եվ վերջապես, այսօր ու հետագայում էլ իշխանությունների համար կարևոր են ուժային կառույցները: Ս.Սարգսյանի համար նաև խիստ կարևոր է լինելու, թե ովքեր են լինելու պաշտպանության նախարարը, ոստիկանապետն ու ԱԱԾ պետը: Վիգեն Սարգսյանից հետո նա պաշտպանության նախարար կնշանակի հավանաբար իր ամենավստահելի մարդկանցից մեկին՝ Վլադիմիր Գասպարյանին: ԱԱԾ-ում Գեորգի Կուտոյանն արդեն նրա վստահելի մարդն է:

Հավելենք ևս մի հատկանշական հանգամանք՝ հեռացող նախագահը, տվյալ դեպքում խոսքը Ս.Սարգսյանին է վերաբերում, շտաբ չի ղեկավարում: Նա գոնե արտաքուստ կարող էր դա հանձնել Կարեն Կարապետյանին: Բայց այս դեպքում որոշել է անձամբ դրանով զբաղվել, քանի որ ՀՀԿ-ի հաղթանակը խիստ կարևոր է իր համար, իր հետագա պաշտոնավարման համար։

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում