Սիրիական բանակի կողմից Հալեպ քաղաքի ազատագրումը կարևոր քայլ էր, բայց դա չի նշանակում հաղթանակ պատերազմում: Այս մասին Europe 1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը:
«Հալեպի գրավումը կարևոր քայլ էր, բայց դա չի նշանակում, որ մենք հաղթել ենք պատերազմում: Դրա համար անհրաժեշտ է արմատախիլ անել ահաբեկիչներին Սիրիայի մյուս շրջաններում»,-ասել է նա և հավելել, որ դրա համար երկար ուղի է պահանջվում:
Սիրիայի նախագահը նաև նշել է, որ ֆրանսիական կողմը «առաջին օրից» աջակցություն է ցուցաբերել սիրիացի հաբեկիչներին և պատասխանատվություն է կրում երկրում սպանությունների համար: