Թբիլիսիի կենտրոնում գնդակոծվել է Ինտերպոլի աշխատակցի ավտոմեքենան: Ինչպես հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, անհայտ անձինք Շատբերաշվիլի փողոցում կրակ են բացել BMW մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով տղամարդը վիրավորվել է:
Տեղեկատվության համաձայն՝ Ինտերպոլի տուժած աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա վիրահատությանա է ենթարկվել: Պատահարի հետաքննությունը ստանձնել էր Վրաստանի ՆԳՆ-ը, սակայն արդյունքում գործը փոխանցվել է դատախազությանը: Տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան: