Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Դալլաքյանի փաստերը հիմք են՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վրա կա Քոչարյանի ազդեցությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

-Օրերս կնքվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, և առաջիկա համապետական ընտրություններում նրանք պատրաստվում են միասին հանդես գալ: Անսպասելի չէ՞ր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ այս դաշինքին՝ նախկին իշխանական ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ՝ այս դաշինքից ի՞նչ կարող ենք ակնկալել:

-Ընդհանրապես որևէ կուսակցությունից կամ դաշինքից ակնկալիքների մասին դժվար թե որևիցե խոսք ասեմ, ֆեյսբուքյան իմ էջում 16 կետանոց հացադրումներ եմ տարածել, որոնք իմ համոզմամբ՝ որպես ՀՀ քաղաքացի գտնում եմ, որ կենսական նշանակություն ունեն քաղաքացիների և պետության համար, առանց այդ հարցերի պատասխանի, առանց իմանալու այս կամ այն կուսակցության դիրքորոշումը, ես չեմ կարող ակնկալիք ունենալ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի կամ «Ժառանգություն» կուսակցության միանալուն այս դաշինքին, ապա եթե փորձենք փոքր-ինչ դիտարկել «Ժառանգություն» կուսակցության էվոլոցիան, կտեսնենք, որ կուսակցությունն ինքը ձևափոխությունների է ենթարկվել: Ձեզ համար անակնկա՞լ չէր 2012-ին «Ժառանգության» ցուցակի այդ աստիճան փոփոխվելը, երբ որ Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Անահիտ Բախշյանը, որ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներին էին, բայց չհայտնվեցին ցուցակի առաջին տեղերում: Այդ ժամանակ արդեն «Ժառանգություն»-ը ոչ պաշտոնական ձևակերպմամբ դաշինք կազմեց, խմբակցությունը մասնատվեց, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբեն Հակոբյանը խմբակցությունում հանդես չեն գալիս: Սա արդեն առաջին ցուցանիշը պետք է լիներ, որ «Ժառանգություն»-ում ինչ-որ բան այնպես չէ: Ինչքան էլ Զարուհի Փոստանջյանը, որը կուսակցության նվիրյալն է, փորձեց փրկել դաշինքը, նա էլ չկարողացավ: Նա գտնում էր, որ «Ժառանգություն»-ը չպետք է գնա դաշինքով, բայց հիմա «Ժառանգություն»-ը գնաց, Զարուհի Փոստանջյանը մնաց կուսակցության այդ մոտեցումից դուրս: Անակնկալ չէ, դա տրամաբանական հետևանքն էր, արդյունքն էր այն էվոլյուցիայի, որ այդ կուսակցությունն ապրեց: Հստակ է, որ այդ կուսակցությունը ղեկավարվել է՝ պահի տակ ինչ-ինչ շահերից ելնելով, գնում դաշինքներ են կազմում և դա բնորոշ է դաշտում առկա շատ-շատ կուսակցությունների: Չգիտեմ, կա՞ դաշինք, որը հստակ ձևավորված է գաղափարական, ծրագրային ընդհանրությունների հիման վրա: Բանակցությունները, երկխոսությունները ընթանում էին ոչ թե ինչ-ինչ խնդիրների շուրջ, որոնք պետք է լուծվեն՝ ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների մտահոգությունից ելնելով, այլ երևի թե ցուցակներում տեղ գրավելու մտահոգությունից ելնելով, դրա համար էլ մինչև ձևավորվելը դաշինքները քայքայվում են:

-Որքանո՞վ եք հավանական համարում Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Բաբայանի մասնակցությունը այս դաշինքի ձևավորմանը կամ ստվերային մասում նրանց կանգնած լինելը:

-Վիկտոր Դալլաքյանը խոսել է ստվերային գործընթացների մասին. իսկ դուք կենթադրեի՞ք, որ Վիկտոր Դալլաքյանը, որ երկու անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել Վանաձորում, և ամենաթունդ ընդդիմադիրներից է եղել, կհայտնվի ՀՀԿ-ում և Ս. Սարգսյանի ներկայացուցիչը կլինի ԱԺ-ում: Երևի թե Վ. Դալլաքյանը տեղյակ է ստվերային գործընթացներից և տիրապետում է այդ ամբողջ տեխնոլոգիային, և գուցե այդ առումով պետք է վստահել նրա արտահայտություններին Ս. Բաբայանի ստվերային գործընթացի մասնակցության վերաբերյալ: Սա լրացուցիչ փաստ է այն մասին, թե մարդիկ որքանով են սկզբունքային նույնիսկ ստվերային գործարքների ժամանակ, որովհետև թաքնված երկխոսությունները նույնպես պետք է սկզբունքների և արժեքների վրա հիմնված լինեն: Մեզ մոտ ստվերային են համարվում կեղծիքները: Սա մեր քաղաքական տեխնոլոգիայի հիմնական ողնաշարներից մեկն է: Ս. Բաբայանը չհերքեց, որ մասնակցություն ունի ցուցակներ կազմելու գործում:

Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ կադրն է, ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանը, լինելով գլխավոր շատբի պետը Քոչարյանի ժամանակ, ինքն էլ առաջ մղված կադրերից էր, բայց պաշտպանության նախարար նշանակվեց Ս. Սարգսյանի կողմից, և երևի թե նրան կարող ենք համարել և՛ Ս. Սարգսյանի, և՛ Ռ. Քոչարյանի կադր, բայց դա պայմանավորված է զինվորական ծառայության առանձնահատկությամբ: Սամել Բաբայան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների մասին մենք հանրային դաշտում լսեցինք Սամվել Բաբայանի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում