Երեկ ՀՀԿ-ն հրապարակեց իր ընտրական ցուցակը, Ձեր անունն այնտեղ բացակայում էր, արդյո՞ք Ձեզ համար սպասելի էր դեպքերի այսպիսի զարգացումը և որտե՞ղ եք տեսնում Ձեզ ընտրություններից: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս հարցին պատասխանեց. «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»:
Վարչապետի խոսքով՝ եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հասնի հաջողության ու հնարավորություն ստանա կառավարություն ձևավորել, ինքը հույս ունի, որ ներկայիս թիմը կշարունակի պաշտոնավարել։