ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ: Պատասխանելով ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներից մեկի հարցին վարչապետը նշեց. «Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ կան , որոնցից մենք ահագին բան ունենք սովորելու։ Մենք չափազանց կարևորում ենք լրատվական դաշտը և պատրաստ ենք համագործակցել, որպեսզի լրագրողական դաշտում լինի մասնագիտացում: Մենք իրականում քննադատության, խորհրդի, հուշման անհրաժեշտություն ունենք»։ Նա նաև ընդգծեց . «Ես լրագրողների հետ շփման անհրաժեշտություն ունեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: