Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ:
«Ես սուբյեկտիվ և չափազանց լավ կարծիք ունեմ Երևանի պետական համալսարանի նկատմամբ, բայց մեր հանդիպման պատճառը դա չէ: Կառավարությունը բազմիցս է ասել, որ մեզ համար շատ կարևոր է հետադարձ կապ ունենալ հասարակության հետ և փորձել բարձրացնել քաղաքացիական ակտիվությունը, փորձել հասկանալ ՝ ճի՞շտ ենք գնում թե՞ ոչ:
Այդ առումով այսօրվա հանդիպումը չափազանց կարևոր է, որովհետև նույն Խորհրդային միության տարիներին ԵՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները միշտ տարբերվել են ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ լինելով և չհարմարվող լինելով»,- ասաց վարչապետը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով իր կառավարման հինգ ամիսների ընթացքում Կառավարության կատարած աշխատանքին, Կարեն Կարապետյանն ասաց, որ նախ և առաջ Կառավարությունը յուրաքանչյուր ճյուղի վերաբերյալ ախտորոշում է տվել, թե ինչ խնդիրներ կան և իրենք զարգացման ինչ տեսլական ունեն:
Եզրափակելով խոսքը՝ Կարեն Կարապետյանն ասաց. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպել, պայծառ, սիրուն դեմքեր եք, շուտ արեք, միացեք մեզ, որովհետև մենք ձեր կարիքն ունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: