Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

«Օդիոզ դեմքեր չկան». ՀՅԴ-ն հրապարակեց նախընտրական ցուցակը

ՀՅԴ-ն այսօր հրապարակեց նախընտրական ցուցակը: Այն գլխավորելու է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրոդ տեղում է Աղվան Վարդանյանը, երրորդ տեղում՝ Դավիթ Լոքյանը:

ՀՅԴ խմբակցության մամուլի քարտուղար Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջին տասնյակում ընդգրկված են նաև Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը:

Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն որոշել է շռայլ գտնվել և կհրապարակի ցանկի 30 անունը: «Երկրորդ տասնյակը գրեթե ամբողջությամբ մեր երիտասարդ ընկերներն են և նոր դեմքեր, որոնց մի մասին ճանաչում եք. Սարգսյան Արտակ, Պետրոսյան Նունե, Սահակյան Արտավազդ, Սիմոնյան Աշոտ, Եղիազարյան Արթուր, Մանուկյան Լիլիթ, Առաքելյան Հայկ, Ղազարյան Արթուր, Մանասարյան Վազգեն, Ասրյան Ժասմեն, Համբարձումյան Արսեն, Գեղամյան Վահան, Գևորգյան Գագիկ, Նանյան Մարինե, Սաղաթելյան Իշխան, Մանուկյան Ռոմիկ, Շահբազյան Արտաշես, Հարությունյան Անահիտ, Լոքյան Սերգեյ և 30-րդը՝ Շախմուրադյան Կարեն», – նշեց Ա. Վարդանյանը:

Նա նաև հավելեց, որ ՀՅԴ ցուցակն, ընդհանուր առմամբ, կազմված է 170 անձանցից, տարածքային թեկնածուների թիվը մոտ 150 է:

Վարդանյանի պնդմամբ՝ իրենց ցուցակներում չկան օդիոզ դեմքեր, իսկ իրենք գնում են ընտրությունների՝ սեփական ամբիցիաները մի կողմ դրած:

«Այն ամբողջ դժգոհությունները, որոնք առկա են մեր երկրում, պետք է վերացնել` դրանք սնող պատճառները վերացնելով: Համակարգային արատները պահպանվել են. մեր երկրում մարդիկ են փոխվել, բայց i իշխանության նոր որակ չի ձևավորվել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն այս տարիների ընթացքում ամեն ինչ արել է նոր որակ ստանալու և իշխանությունների գործելաոճը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ իշխանությունը կրողները պետք է համապատասխան լինեն այդ նպատակին:

ՀՅԴ-ն ընտրությունների է գնում «Նոր սկիզբ․ արդար Հայաստան» կարգախոսով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում