Ադրբեջանա-վրացական պետական սահմանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների և զինված տղամարդու միջև, որը փորձել է խախտել Ադրբեջնի պետական սահմանը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժինը:
Հաղոդրագրության համաձայն՝ սահմանախախտը զինված դիմադրություն է ցույց տվել սահմանապահների օրինական պահանջին և փորձել է խափուստի դիմել: Սահմանապահները զենք են կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտը վիրավորվել է:
Տեղեկատվության համաձայն՝ սահմանախախտը Ադրբեջանի Սալախլը Սամուխի ժրջանի սահմանամերձ գյուղի բնակիչ Մուհամեդ Իսաօղլու Ղարաևն է, որը ձերբակալվել է: