Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Տարոն Մարգարյանի վերելքն ու վայրէջքը

ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկրորդ համարը հուշում է, որ Երևանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ-ի համար նրա թեկնածության հարցը այլևս փակ է, և Տարոն Մարգարյանը լինելու է քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն:

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի ընտրությունից մոտ մեկ ամիս անց՝ մայիսին: Թեև իր բնույթով ՏԻՄ այդ ընտրությունն ավելի մոտ է համապետական մասշտաբին՝ հաշվի առնելով այն, որ Երևանում է կենտրոնացած հանրապետության թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական ռեսուրսի կեսը, իսկ տնտեսական մասով՝ գուցե կեսից ավելին: Այս հանգամանքը Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձնում է իսկապես լուրջ և ծանրակշիռ քաղաքական պաշտոն, ըստ էության՝ բևեռ:

Մյուս կողմից, սակայն, Տարոն Մարգարյանի պարագայում առկա է մեկ այլ ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ եթե Երևանի քաղաքապետի մասով Տարոն Մարգարյանի համապետական երկրորդ համարը հուշում է, որ նա երաշխավորել է քաղաքապետի թեկնածությունը, այնուհանդերձ՝ համապետական մասշտաբի առումով նրա դեմ դրվել է բավականին լուրջ մեկ այլ թեկնածություն՝ ԴԱՀԿ նախկին պետ, Սերժ Սարգսյանի ֆավորիտ Միհրան Պողոսյանի թեկնածությունը:

Միհրան Պողոսյանը ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվել այն ընտրատարածքում, որը ներառում է նաև Ավանը: Իսկ Ավանը, այսպես ասած, Տարոն Մարգարյանի քաղաքական կշռի հիմքն է: Այնտեղ Մարգարյանը ներկայացված է լինելու իր աներորդով՝ ներկայումս պատգամավոր Ռոբերտ Սարգսյանով:

Փաստորեն, մեծ է հավանականությունը, որ Տարոն Մարգարյանը պարտություն կկրի այնտեղ, որտեղ նրա հաղթանակը եղել է երաշխավորված: Բացառված չէ, որ երաշխավորված քաղաքապետությունը նա ստացել է հենց այն բանի դիմաց, որ կորցրել է երաշխիքները Ավանում: Իսկ դա նշանակում է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը պահելով՝ Տարոն Մարգարյանը ոչ թե պահում կամ ավելացնում է իր կշիռը ներիշխանական համակարգում, այլ հակառակը՝ սկսում է կորցնել և այդ կորստի, այսպես ասած՝ նվազման գնով է պահում Երևանի քաղաքապետի պաշտոնը: Ի վերջո, պատգամավորական ընտրությունը թեև ընդամենը Երևանի մի ընտրատարածքն է, այնուհանդերձ՝ դրա էությունը համապետական ներիշխանական գործընթաց է, որտեղ ուժերի հարաբերակցությունն ի վերջո հանդիսանում է ավելի դոմինանտ:

Այսինքն՝ առաջին հայացքից դիրքերի պահպանումը իրականում կարող է ունենալ լիովին այլ տրամաբանություն, և Ավանից Մարգարյանի սկսած կարիերայի աճը հենց Ավանից էլ ըստ էության կարող է սկսել անկումը կամ ավարտը: Պարզապես, Սերժ Սարգսյանն առայժմ որևէ փոփոխության չի գնում Երևանի քաղաքապետարանի մակարդակում, քանի դեռ չի ամբողջացրել վերադասավորումը համապետական մասշտաբով:

Թեև, իհարկե, դեռևս բաց է հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվել է Միհրան Պողոսյանին, թե՞ ընդամենը նրան տվել է Տարոն Մարգարյանի հետ մրցելու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում