Երևանի Արշակունյաց պողոտայում ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հրդեհի ժամանակ մեքենան դատարկ է եղել, իսկ տուժածներ չկան։
«Ահազանգը ստեցվել է 09։32-ին, երկու րոպե անց հրշեջ փրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր, սակայն հայտնվել է խցանման մեջ։ Ինը րոպե հետո խումբն արդեն եղել է դեպքի վայրում՝ իրականացնելով մարում»,- հայտնեցին նախարարությունից։