Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Աշոտ Աղաբաբյան. Ես աջակցելու եմ ՀՀԿ-ին, մարդ ինքն իր էրեխուց կհրաժարվի՞

Շաբաթ օրը ՀՀԿ-ն հրապարակեց տարածքային ցուցակները: Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) այս անգամ չի ընդգրկվել ռեյտինգային ցուցակում, բայց չի հիասթափվել, կպայքարի ՀՀԿի հաղթանակի համար:

– Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ն որքան էլ նշում էր, որ ցուցակներում փոփոխություններն անխուսափելի կլինեն և այլն, բայց ցուցակները գրեթե նույնությամբ պահպանվել են՝ բացառությամբ մի քանիսի: Չե՞ք վիրավորվել, որ ընդգրկված չեք ցուցակում:

– Բայց ինչի պիտի վիրավորված լինեի… Ոչինչ, չկանք՝ չկանք, հո դրանից Հայաստանին բան չի՞ լինի: Կարևորը Հայաստանը լավ լինի, Հայաստանին բան չլինի, ժողովրդին բան չլինի, մեզ ի՞նչ է եղել: Մենք էլ մի ժամանակ կայինք, մյուսները չկային:

Ես աջակցելու եմ ՀՀԿ-ին, մարդ ինքն իր երեխուց կհրաժարվի՞:

– Բայց նեղացողներ եղան…

– Հիմա նեղացողներ եղան՝ անձնական խնդիրներից ելնելով: Ես անձնական խնդիրներ չունեմ, ես մի խնդիր ունեմ՝ Հայաստանում կենսամակարդակը այն աստիճանի լինի, որ գոնե համապատասխանի այդ միլիարդատեր հարուստներին:

– Այս ընտրություններին կաշխատեք ՀՀԿ-ի համա՞ր, թե՞ իներտ կմնաք:

– Ես իներտ կեցվածքով չեմ մնա,  անպայման կաշխատեմ, ուղղակի իմ կարծիքով՝ կուսակցությունից որևէ հրահանգ պիտի գա, թե ինչ պիտի անեմ, ում պիտի պաշտպանեմ: Բնականաբար, ամեն ինչ ճիշտ և նորմալ կլինի:

– Հիմա ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկվածները Գյումրիում իրար դե՞մ են պայքարելու:

– Ես չեմ կարծում՝ իրար դեմ են պայքարելու: Ընդհակառակը՝ ամենքը կգտնի ինչ-որ ընտրազանգված և կփորձի որքան կարող է շատ ձայն բերել կուսակցության համար: Ցուցակում որոշակի մարդիկ կան, որ գիտեն՝ իրենք չեն անցնելու, բայց պետք է աշխատեն ձայն բերել կուսակցությանը, բա ի՞նչ պիտի անեն: Եվ եթե սկսեն իրար դեմ պայքարել, դա լավ չէ: Դրա համար խորհուրդ կտամ, որ եթե  հանրապետականները նույն տարածաշրջանում մի քանի հոգի են և ավելի, հակառակը՝ փորձեն ճիշտ շտաբները ձևավորել, բաժանել ընտրատարածքները և փորձել յուրաքանչյուրը իր տարածքից, ընկերներից, բարեկամներից ձայն բերել:

– ՀՀԿ-ում Ձեր կարծիքը չե՞ն հարցրել:

– Գիտեք ինչ կա, ես մի բան ասեմ՝ ներկուսակցական խնդիրներ են, ավելի լավ է էդպես գաղտնիք էլ մնա, որովհետև ճիշտ չի լինի՝ մարդն իր ընտանիքից բամբասի:

– Մտածեցին՝ այլևս անելիք չունե՞ք, չե՞ք կարող օգտակար լինել ՀՀԿ-ին:

– Ես միշտ էլ անելիք ունեմ, միշտ էլ ՀՀԿ-ին էլ, հայրենիքին էլ օգտակար կլինեմ: Էս վերջերս մտքովս մի լավ բան անցավ. հարց եղավ, թե մասնագիտությունդ ինչ է: Ասում եմ՝ տնտեսագետ, բայց մասնագիտորեն ավելի շատ հայրենասեր եմ, քան որևէ այլ մասնագիտության: Հայրենատիրոջ իրավունք ունեմ, ոչ թե երկրապահի:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի  հնարավորություններն այս ընտրություններին՝ հաշվի առնելով, որ տնտեսության վիճակը շատ վատ է, որի  պատասխանատուն ՀՀԿ-ն է:

– Իմ կարծիքով՝ կարող է էս անգամ նենց բացարձակ ձայն չտանենք, բայց մեծամասնություն ենք լինելու, և, բնականաբար, կուսակցությունից բավականին մարդիկ դուրս եկան, պաշտոնյաներ, այս կողմ-այն կողմ: Իսկ այս ամենը մնացած ՀՀԿ-ականներին փորձ կլինի, որ կոռուպցիոն ռիսկերը քչանան, համատեղ կոալիցիոն խմբեր առաջանան երկիրը պահելու: Այսինքն՝ ամբողջ բեռը մի հոգու, մի կուսակցության վրա չլինի, այլ հակառակը՝ ժողովուրդը ում ձայն է տվել, նրանց բոլորի վրա, քանի որ պառլամենտական երկիր է դառնում, բոլոր ուժերն էլ՝ ընդդիմություն-դիմություն, բոլորն էլ, միևնույն է, հայրենիքի մասին են մտածում:

– Ծառուկյանն այս անգամ հայտարարել է, որ  իր խաչը մինչև վերջ կտանի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձևավորվեց: Այս ամենը չե՞ն մտահոգում իշխանությանը:

– Էդ ամեն ինչը պետք է մտահոգի ժողովրդին: Ժողովրդի քվեն ով ունեցավ, ժողովուրդը նրան էլ  ձայն կտա, առանձին կամ մասնակի կարծիքի կամ վերաբերմունքի խնդիր չէ: Ես բազմիցս ասել եմ, որ մարդու ճշմարտությունը իր ապրած տարիներն են, ժողովուրդն ինչպես գնահատի, այդպես էլ կգնա: Հետո ասում ենք, չէ՞, որ ժողովուրդն արժանի է իր իշխանությանը, իր կառավարությանը, այնպես որ՝ հարկավոր է լուրջ մտածողություն, լուրջ տրամաբանություն, որ ճիշտ ընտրություններ արվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում