Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Եղբոր հոգեհացին իր կենացը չլսելու պատճառով տղամարդը դանակով այլանդակել է փեսայի դեմքը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ստյոպա Ա.-ի գործի դատական քննությունը:

70-ամյա Ստյոպային մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժող Փայլակը Ստյոպայի փեսան է՝ քրոջ ամուսինը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի ապրիլի 30-ին Ստյոպա Ա.-ն իր կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ կազմակերպված հոգեհացի արարողության ժամանակ բաժակաճառ է ասել, որի ընթացքում նրա քրոջ ամուսին Փայլակը ցուցադրաբար ընտանիքին հավաքել ու դուրս է եկել սրահից:

Փայլակի պահվածքից խորապես վիրավորված Ստյոպան օրեր անց՝ 2016 թվականի մայիսի13-ի կեսօրին՝ ժամը 12-ն անց 30-ի սահմաններում գնացել է Երևանի Ռուբինյանց 10 հասցեում գտնվող շենքի բակ, մտել է Փայլակի կրպակը ու դանակով հարված է հասցրել նրա դեմքին՝ պատճառելով դեմքի անջնջելի այլանդակում:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ստյոպան ու Փայլակը միմյանց քաշքշելով դուրս են եկել կրպակից, ընկել են մայթեզրին, և Փայլակին անզգուշաբար պատճառվել է նաև գանգուղեղային փակ, բութ վնասվածք, գագաթոսկրի բեկորային կոտրվածք:

Ստյոպա Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ պնդելով, որ ինքը դիտավորությամբ Փայլակին վնասվածք չի պատճառել, ամեն բան եղել անզգուշության ու պատահականության հետևանք:

Նախաքննական ցուցմունքում Ստյոպա Ա.-ն հայտնել է, թե քրոջ ամուսնու՝ Փայլակի հետ արդեն 15 տարի է՝ շատ վատ հարաբերությունների մեջ է՝ իրար հետ չեն խոսում:

2016 թվականի ապրիլի 30-ին իր կրտսեր եղբոր հուղարկավորությունից հետո Զեյթունի հանրակացարանների մոտի ռեստորաններից մեկում կազմակերպել է եղբոր հոգեհացի արարողությունը: Քրոջ ընտանիքն էլ է ներկա գտնվել:

Ինքը, որպես ավագ եղբայր, հացկերույթի ժամանակ ոտքի է կանգնել ու բաժակաճառ է ասել՝ շնորհակալություն է հայտնել ներկաներին, որ հարգել ու ներկայացել են, խոսքի մեջ նաև ասել է, թե իր եղբոր ու քույրերի երեխաներին չի տարբերում ու չի տարբերի իր երեխաներից: Այդ խոսքերը դեռ չավարտած՝ Փայլակը ոտքի է կանգնել, ընտանիքի անդամներից բարձրաձայն պահանջել է վեր կենալ և դուրս գալ:

Փայլակի պահվածքի պատճառով ինքը ներկաների մոտ հայտնվել է վատ դրության մեջ: Փայլակին հետագա օրերին չի տեսել:

Մայիսի 13-ի առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, իրենց շենքի բակում իր հովանավորությամբ կանգնեցված խաչքարի մոտ մենակ հաց է կերել, խմել է իր հետ այնտեղ տարած փոքր շշով օղին:

Հետո որոշել է գնալ հայրական տան այգի՝ խաղողի վազերը էտելու: Հայրական տունը Փայլակի բնակարանի հետ նույն շենքում է, այդ շենքի մի այլ բնակարանում էլ ապրում է իր ավագ որդին:

Հասել է այնտեղ ու այգու մոտ տեսել է թերթի մեջ փաթաթված խոհանոցային դանակ: Մտածել է, թե տղան կամ նրա ընտանիքից որևէ մեկը կարող էր դանակը այնտեղ թողնել, դանակը վերցրել է իր հետ: Որոշել է գնալ տղայի տուն:

Այգուց դեպի շենք տանող ճանապարհը անցնում էր Փայլակի կրպակի մոտով: Տեսնելով, որ Փայլակը կրպակում է, որոշել է ներս մտնել ու պարզել, թե եղբոր հոգեհացի արարողության ժամանակ ինչո՞ւ իրեն վատ պահեց, արհամարհական պահվածք դրսևորեց՝ իր խոսքի կեսից ընտանիքով դուրս գալով ռեստորանի սրահից: Թերթի մեջ փաթաթված դանակն էլ պատահաբար ձեռքին էր:

Իր հարցին Փայլակը պատասխանել է. «Դու իմ էրեխեքի համար սատկած ես»:

Նա հայհոյանքներ է տվել, մոտեցել ու խփել է իր դեմքին: Դրանից հետո ինքը չի հիշում, թե իր ձեռքի դանակը անզգույշ շարժման պատճառով ինչպես է դիպել Փայլակի դեմքին…

Ինքն ու Փայլակը միմյանց քաշքշել, «բրդբրդել» են, դուրս են եկել կրպակից ու երկուսով ընկել են գետնին:

Ընդհանուր ծեծկռտուքը տևել է մոտ տասը րոպե: Ընկնելուց հետո ինքն ու Փայլակը միմյանց չեն հարվածել: Դանակը Փայլակին դիպել է անզգույշ շարժումների արդյունքում, իսկ մնացած վնասվածքները առաջացել են վայր ընկնելու հետևանքով:

Ստյոպան նշել է, թե ինքն էլ էր վնասվածքներ ստացել, դեպքից հետո դիմել է բուժօգնության:

Երբ իրենք գետնին ընկած էին, ինչ-որ մարդիկ են մոտեցել, սկզբում Փայլակին են բարձրացրել, հետո իրեն: Ինքը դանակը ձեռքին գնացել է տղայի տուն, տանը մարդ չի եղել: Իջել է բակ, տեսել է, որ շտապօգնության ու ոստիկանության մեքենաներ են կանգնած: Ոստիկանների պահանջով իր ձեռքի դանակը գցել է գետնին…

Տուժող Փայլակը հայտնել է, թե դեպքի օրը Ստյոպան մտել է իր կրպակ, առանց որևէ բան ասելու՝ կրպակում գտնվող հարևանի տղային մի կողմ է հրել և դանակը «քաշել է» իր երեսին: Ստացած վնասվածքի պատճառով ինքը մեկ ամիս չէր կարողանում հաց ուտել:

Երբ Ստյոպան դանակը «քաշել է» իր երեսին, ինքը ձեռքով բռնել է դանակը, որ նա երկրորդ անգամ չխփի: Հետո իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին, իր գլուխը դիպել է ասֆալտին: Հարևան Անդրանիկն է վրա հասել, իրեն բարձրացրել, ինքը ուշաթափվել է…

Ըստ Փայլակի՝ Ստյոպան կրպակ է մտել «թշնամու նման», նա իրեն չի վերաբերվել որպես քրոջ ամուսնու: Ինքը տեսել է Ստյոպայի ձեռքի դանակը՝ երկար, հին, կեղտոտ, մաշված դանակ էր: Դեմքին սպի է մնացել դանակի հարվածից, վերքն այնքան խորն է եղել, նույնիսկ լեզուն է կտրել…

Փայլակը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ կնոջ կրտսեր եղբոր հոգեհացի արարողության ժամանակ Ստյոպան, որ արդեն մի քանի բաժակ խմել էր, բաժակաճառեր է ասել՝ իրեն «կպնող» նախադասություններով, օրինակ՝ առանց անուններ տալու ասել է, թե մարդիկ կան, որ սատանաներ են…

Քանի որ ինքն ու Ստյոպան 15 տարի է՝ խռով են, նրա հեգնական, վիրավորական խոսքերը ինքը վերագրել է իրեն, մտածել է՝ նա ավելի վատ բաներ կարող է ասել, հնարավոր է՝ վիճաբանություն լինի: Այդ պատճառով իր ընտանիքի անդամների հետ դուրս է եկել ռեստորանից…

Երբ օրեր հետո Ստյոպան մտել է իր կրպակ, նա հարևանի տղային մի կողմ է հրել, հարձակվել է իր վրա ու միանգամից, առանց խոսելու դանակի սուր շեղբով կտրել է իր դեմքի շրջանը՝ այտերն ու քիթը: Ինքը արագ կանգնել է, կարողացել է բռնել դանակը, որ Ստյոպան երկրորդ անգամ չհարվածի: Իրար քաշքշել են, կրպակից դուրս են եկել, ընկել են գետնին…

Դեպքին ականատես վկան՝ Փայլակի հարևանի տղան, պնդել է, որ Ստյոպայի կրպակ մտնելը ու Փայլակին դանակով խփելը վայրկյաններ է տևել…

Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժող Փայլակի դեմքի վնասվածքները զուգորդված են դեմքի անջնջելի այլանդակմամբ: Այդ վնասվածքները «գեղագիտական համընդհանուր պատկերացումների տեսակետից դեմքին վանող տեսք են տվել, դեմքի նկարագիրն աղավաղել են, հանդիսանում են տհաճություն պատճառող սպիներ: Դրանք դիմախաղը՝ միմիկան, դրա արտահայտչականությունը անսովոր են դարձրել, իրենց տհաճությամբ ուշադրություն գրավող փոփոխությունների են ենթարկել դեմքը: Տուժողի դեմքի աջ և ձախ կեսերի սպիները առանց պլաստիկ վիրաբուժական միջամտության չեն կարող վերանալ…»:

Դատարանը Ստյոպա Ա.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի  6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի ազատության մեջ գտնվող Ստյոպա Ա.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտը ուժի մեջ մտնի:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում