Ֆիննական HMD Global ընկերությունը, որը իրավունք ունի սարքեր արտադրել Nokia ապրանքանիշի ներքո, փետրվարին ներկայացնելու է Nokia 3310 դասական հեռախոսի նոր տարբերակը, հաղորդում է The Independent պարբերականը:
Հեռախոսի կվաճառվի 59 եվրոյով: Պարբերականի փոխանցմամբ՝ Nokia 3310, որն առաջին անգամ վաճառքի է հանվել 2000թ. և հիմք է հանդիսացել ժամանակակից բջջային հեռախոսների դարաշրջանի համար, կունենա անխոցելի կորպուս, իսկ մարտկոցը առանց լիցքավորման կաշխատի երկար ժամանակ:
Թերթի տվյալներով՝ հեռախոսը կներկայացվի Mobile World Congress-ի ժամանակ, որը տեղի կունենա Բարսելոնում փետրվարի 27-ից մարտի 2-ը: Ակնկալվում է, որ միջոցառման ժամանակ կցուցադրվեն Nokia-ի հեռախոսների նոր մոդելներ՝ 3, 5 և 6: