Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Աբիժնիկությունը» հենց Օհանյանի արածն է. նա քաղաքականության մեջ տեղ չունի. Իսագուլյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Պարոն Իսագուլյան, անդրադառնանք ներքաղաքական վերջին իրադարձություններին, ևս մեկ դաշինք ստորագրվեց, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը:

-Հետաքրքիր իրողությունների մեջ ենք ապրում, Աստված տա, որ այս դաշինքները մինչև ամսի 16-ը նոր փոփոխությունների չենթարկվեն, դաշինքները ըստ էության տեխնիկական են, պետության ապագայի վերաբերյալ գաղափարական, ծրագրային ընդհանուր պատկերացումներ չկան… Նոր ԸՕ-ը ցույց տցեվ, որ Հայաստանում կայացած քաղաքական կուսակցություններ չկան: Միայն ՀՀԿ-ն սահուն կերպով ձևավորեց իր ցուցակը, հստակ է նաև ՀՅԴ-ի վիճակը, ինչպես միշտ, հիմա էլ միայնակ կմասնակցի ընտրություններին: «Ելք»-ում արևմտյան արժեքների կրող կուսակցություններ են միավորվել, կարծում եմ՝ նրանց համար բավականին հեշտ կլինի քարոզչական շրջանը: «Հայկական վերածունդ»-ը տարիների փորձ ունի, կարողանում են վերջին պահին համախմբվել: Մյուս դաշինքների՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ծառուկյան» դաշինքների հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կան: Նպատակների առումով այս դաշինքները ձևակերպումներ էին անում, բայց երկուսի մոտ էլ չստացվեց այն, ինչ պլանավորում էին: Ծառուկյանը հայտարարում է լայն կոալիցիայի մասին, դա տեղի չունեցավ: Այն միսիան, որ կարող էր Ծառուկյանն իրականացնել, այս պարագայում ձախողեց: Չկարողացան հասկանալ, թե ինչ ձևով կարելի է գնալ ընտրությունների: Ռեյտինգայինով բավական էր դնել իմաստնության, գիտության, բանիմացության առումով հայտնի մեկին, և նա կունենար այն ձայները, ինչ-որ կունենան ճամբար փոխած, օդիոզ ֆիգուրները: Ցավոք, դա չգիտակցվեց:

Սկզբնական շրջանում Պ. Հայրիկայնն էր միացել, Ա. Սարգսյանը, Վ. Դալլաքայնը, հիմա նույնիսկ աղմկահարույց բացահայտումներ են լինում այս մասով, օրինակ՝ Վ. Դալլաքյանը հայտարարում է, որ անձամբ Սամվել Բաբայանն է ցուցակը կազմել, չի բացառում, որ դիտմամբ ցուցակի առաջին տասնյակում Ռ. Քոչարյանին մոտ կանգնած մարդիկ են, ըստ էության, ցույց տալով, որ ընտրություններին գնում են խորհրդարանում մանդատ ստանալու համար:

-Այդ երկու դաշինքները, կարծում եմ, իրենք իրենց դրեցին բավականին ծանր վիճակի մեջ: Այդ տերմինալոգիան՝ Քոչարյանին մոտ կամ ինչ-որ մեկին մոտ, համարում եմ ոչ տեղին, բայց այն, որ դաշինքը ձևավորվեց և այնտեղ գրվեցին մարդիկ, ովքեր հիմնականում ներկայացնում էին մեկ կուսակցություն, ստացվում է, որ թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ Վիկտոր Դալլաքյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, որպես անձեր են ներկայանում՝ ձև տալով թե դա մեծ, հզոր դաշինք է և միավորում է տարբեր ուժերի, բայց դա չստացվեց: Կարծում եմ՝ իսկապես խնդիր կա, թե ով ցուցակում ավելի առաջ կգրվի: Մարդիկ եթե գնում են հաղթելու, առնվազն 40 տոկոս ձայն պետք է ստանան: Այդ դեպքում գոնե առաջին 25 հոգին անցնում են խորհրդարան: Մարդիկ վստահ չեն, որ որոշակի տոկոս կհավաքեն, և դրա համար մտածում են, որ եթե 7 տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարեն, գոնե առաջին հնգյակի մեջ լինեն, որ շանս լինի խորհրդարանում հայտնվելու: Եթե մարդիկ նպատակ ունեն իրականացնելու այդ ճանապարհին՝ չեմ կարծում, թե անպայման անհրաժեշտություն է, որ կոնկրետ այդ անձը լինի խորհրդարանում: Նրանք կարող էին առաջին տեղերը զիջել բանիմաց մարդկանց, ովքեր գնալու էին գիշեր-ցերեկ օրենսդրական աշխատանք կատարելու, և բոլոր հայտնիները գային երկրորդ տասնյակից հետո, որովհետև միևնույն է, իրենք խորհրդարանում են, թե խորհրդարանում չեն. մանդատը քաղաքական գործչի պայքարի համար ի՞նչ է ավելացնելու, միայն իր անձեռնմխելիությո՞ւնը: Մարդը եթե վախենում է քաղաքական պայքարից, ուզում է իր անձն ապահովագրել, հետո նոր ինչ-որ բաներ ասել, ապա դա այն ճանապարհը չէ, որով մարդիկ գնում են լուրջ փոփոխություններ անելու:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն դժվարընկալելի է շատերի համար այն առումով, որ երկար տարիներ պաշտոնավարելուց հետո, երբ չվերանշանակեցին, հեռացրին պաշտոնից, սկսեց նկատել երկրի խնդիրները՝ այդ մասին խոսելով նաև տեսաուղերձներում, և Մարտի 1-ի ու մի շարք այլ հանցագործությունների բացահայտման վերաբերյալ խոստումներ տալ: Սա ինչպե՞ս հասկանանք:

-Ինձ համար դա անընդունելի քաղաքական ուղեգիծ է կամ քաղաքականություն մուտք գործելու հայտանիշ: Ես եղել եմ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ղեկավարել եմ նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, եղել եմ նախագահի մշտական ներկայացուցիչ, բայց եթե որևէ խնդիր ինձ համար գաղափարապես ընկալելի, ընդունելի չի եղել, ես այդ մասին բարձրաձայնել եմ, զեկուցագրեր եմ գրել նույնիսկ այն ժամանակ, երբ դրա իրավունքը չունեի: Եթե մարդը ժամանակին լռել է, և գործից հեռացվելուց հետո է սկսում այդ մասին բարձրաձայնել՝ իրավունք չունի հայտարարել, որ ինքն ազնիվ է, արդար է, որ ինքը նպատակ է դրել և ուզում է իրականացնել: Ո՞ւր էիր այն ժամանակ, ինչո՞ւ չէիր ասում, գոնե զեկուցագրերի տեսքով նախագահին զեկուցե՞լ ես: Եղել ես ամենավերևներում, իշխանությունից դուրս ես գալիս ու հենց հաջորդ օրը սկսում ես այդ նույն իշխանությանը քննադատել, սա բացառապես ցույց է տալիս նեղացածություն, դժգոհություն: «Աբիժնիկ» ասվածը հենց սա է, որը քաղաքականության մեջ տեղ չունի:

Այս դաշինքի ձևավորման հարցում Սամվել Բաբայանի ներգրավվածության մասով ի՞նչ կասեք:

-Սամվել Բաբայանը Վ. Դալլաքյանի հայտարարությունից հետո հստակ հայտարարեց, որ ինքը որոշակի առնչություն ունի: Նա միշտ ասել է, որ եթե ծրագրերը, գաղափարները, տեսլականները համընկնեն, ինքը չի թաքցնելու, թե ում է աջակցում, այնպես որ այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում:

Պարոն Իսագուլյան, կան տեղեկություններ, որ նախքան ԲՀԿ համագումարը հանդիպել եք Գ. Ծառուկյանի հետ, ի՞նչ որոշման հանգեցիք:

-Այո, հանդիպումներ եղել են: Ծառուկյանի մուտքը քաղաքականություն ես ողջունում էի, նրան ասելով՝ իր համար կարևոր է խորհրդարան բերել բանիմաց մարդկանց: Եթե Ծառուկյանը գնար այս տարբերակով, այդ պարագայում ես չէի բացառել, որ կխորհրդակցեմ ԼՂՀ նախագահի հետ, և եթե նպատակահարմար համարեինք, մասնակցեմ ընտրապայքարին «Ծառուկյան» դաշինքով: Ցավոք, դաշինքը ձևավորվեց ոչ այս սկզբունքով: Դաշինքում ընդգրկվեցին անգամ մարդիկ, ովքեր նույնիսկ խույս էին տալիս, վախենում էին 2015-ի փետրվարից հետո Ծառուկյանի անունը տալ և նա մնաց միայնակ, ու հիմա հանկարծ նրանք աղիողորմ լալիս են կամ պատրաստ են իրենց «խարակիրի անել»… Չեմ կարծում, թե որևէ պատգամավորից քիչ եմ գործ անում: Եթե այսօր պիտի քծնեմ, որպեսզի ինչ-որ ցուցակում լինեմ… Շիլաշփոթ, աջափսանդալ կամ «աբիժնիկների» հավաք. այդպիսի տեղերում, հավատացեք, ես ցանկություն չունեմ լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում