«Թթվածնի արտադրամասից արդեն ապամոնտաժում են սարքավորում, որը մեզ մոտ եղել է պահեստային սարքավորում աշխատանքի ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Նրա խոսքով՝ եթե «Նաիրիտ»-ի լուծարման ընթացքում ապամոնտաժվեն, օտարվեն սարքավորումներ, որոնք «Նաիրիտ»-ի համար անհրաժեշտ են, արդեն որևէ ներդրող չի գա, ներդրումներ չեն լինի:
Կարեն Իսրայելյանի հավաստմամբ առողջացման ծրագիրը, ներդրողների առաջարկները անտեսվում են կառավարության կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: