«Մենք բազմիցս նշել ենք, որ «Ելք» դաշինքը չունի առաջնորդ, չունի տնօրեն, «Ելք» դաշինքը նոր սերդի դաշինք է և ունի առաջնորդներ: Երեք կուսակցությունների ղեկավարներն են հանդիսանում դաշինքի առաջնորդներ:
Ինձ համար բարձր պատիվ է և մեծ պատասխանատվություն՝ լինել առաջին համարում և այն կիրականացնեմ իմ գործընկերների հետ հավասարաչափ քայլելով դեպի հաղթանակ»,- նշեց «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ով գլխավորելու է «Ելք» դաշինքի ընտրական ցուցակը: