ՔՊ ներկայացուցիչ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Էդմոն Մարուքյանին և Արամ Զ. Սարգսյանին՝ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու համար:
«Մեզ համար մեծ պատիվ է այսօր այսպիսի հանդիսավոր, այսպիսի թափանցիկության պայմաններում կայացնել այս որոշումը: Ես համոզված եմ, որ սա ևս մեկ քայլ է մեր թիմի ուժեղացման, ևս մեկ քայլ է ՀՀ-ի ուժեղացման համար և մենք՝ բոլորս, պատրաստ ենք ուժեղ թիմով լծվել «Ելք» դաշինքի և ՀՀ ժողովրդի հաղթանակին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: